15/08/2009 14:43
Արմեն Գրիգորյանն ընդունեց իրանահայ պատվիրակությանը
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդունել է ներկայումս Հայաստանում ընթացող Համահայկական խաղերի մասնակից իրանահայ պատվիրակության անդամներին: Ինչպես տեղեկացնում են մարզական գերատեսչության մամուլի ծառայությունից, նախարարը կարևորել է Իրանի հայկական մարզական պատվիրակության մասնակցությունը Համահայկական խաղերին` շեշտելով, որ այդ երկրի հայկական թիմն արդեն երրորդ անգամ է ճանաչվում լավագույնը մրցաշարում: Արմեն Գրիգորյանը նաև ընդգծել է Համահայկական խաղերի նշանակությունը ինչպես Հայաստան-սփյուռք հարաբերությունների պահպանման, այնպես էլ դրանց զարգացման առումով:
Իրանահայ պատվիրակության անդամները շեշտել են, որ գոհ են խաղերի կազմակերպման մակարդակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: