17/08/2009 12:05
Իրաքցի հակերները ջարդել են ՀՖՖ-ի կայքը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը (www.ffa.am) դարձել է հակերների հերթական թիրախը: Ինչպես Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեց ՀՖՖ մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը, հայաստանյան ֆուտբոլային գերատեսչության կայքի վրա հակերներն արդեն երկրորդ անգամ են գրոհում:
Երբ բացում ես էջը, անմիջապես աչքի է զարնում «Իրաքցի հակերները լավագույնն են» սնապարծ գրությունը: Մասնագետները, անշուշտ, կփորձեն պարզել, թե իրականում ովքեր են հերթական «քանդարարության» հեղինակները: