17/08/2009 15:33
Էլինա Դանիելյանը հաղթեց թուրք շախմատիստին
Հունական Խալկիդայում տեղի են ունեցել «Australian Open» շախմատային միջազգային մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը վերելքով է անցկացրել վերջին պարտիան և պարտության մատնել թուրք Բուրաք Ֆաթիրին: Այժմ Էլինան իր ակտիվում 4 միավոր ունի և տեղ է գրավում 24-45-րդ տեղերում ընթացող շախմատիստների թվում: Ուշագրավ է, որ առաջատարները` բոսնիացի Պրեդոևիչը և հույն Պապաիոանուն, իրենց ակտիվում ունեն 5,5 միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր, և դժվար թե Էլինա Դանիելյանին գործնականում հաջողվի միջամտել մրցանակային տեղերի համար մղվող պայքարին: Բայց նա կարող է և պետք է ձգտի բարելավել իր մրցաշարային վիճակը...
Ավելացնենք, որ Էլինա Դանիելյանն այսօր սպիտակներով կխաղա սերբ Ալիսա Մարիչի հետ: