17/08/2009 14:38
Թուրքիայում օրեցօր ավելանում է գործազուրկների թիվը
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` այդ երկրում գործազրկությունն առավել մեծ չափերի է հասել, թեև մայիս ամսին գրանցվել էր գործազրկության նվազում. ապրիլին` 14. 9 տոկոս, մայիսին` 13.6: Այդուամենայնիվ մեկ տարվա ընթացքում գործազրկությունն աճել է 4.4 տոկոսով:
Պաշտոնական տվյալների համաձայն` Թուրքիայում գործազուրկների թիվն ավելացել է 1 մլն 759 հազարով: Քաղաքաբնակների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է 16.5 տոկոս, իսկ գյուղաբնակների շրջանում` 7.8 տոկոս: