18/08/2009 14:34
Տիգրան Գարամյանը ցյուրիխյան մրցաշարում 15-րդն է
Գրոսմայստեր Տիգրան Գարամյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի դրոշի ներքո, Ցյուրիխի շախմատային ընկերության 200-ամյակին նվիրված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 272 մասնակիցների շարքում հանգրվանեց 15-րդ հորիզոնականում: Առաջատարները` Ալեքսանդր Արեշչենկոն (Ուկրաինա) և Բորիս Ավրուխը (Իսրայել), վաստակեցին 7,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով հաղթող ճանաչվեց Արեշչենկոն: