19/08/2009 13:36
Էլինա Դանիելյանը մրցաշարն ավարտեց 5,5 միավորով
Հունական Խալկիդայում ավարտվեց 9 տուրից բաղկացած միջազգային «Acropolis Open» մրցաշարը, որին մասնակցում էր նաև Էլինա Դանիելյանը: Վերջին տուրում հայ շախմատիստուհին Ստելիոս Խալկիասի հետ պարտիայում ոչ-ոքի արձանագրեց և 5,5 միավորով բաժանեց 16-26-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորեցին Բորկի Պրեդոևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Խրիստոս Բանիկասը (Հունաստան), Յոաննիս Պապաիոաննուն (Հունաստան) և Աթանաս Կոլևը (Բուլղարիա):
Էլինա Դանիելյան-Ստելիոս Խալկիաս 0,5:0,5
1. d4 Nf6 2. Nf3 d5 3. c4 e6 4. Nc3 dxc4 5. e3 a6 6. a4 c5 7. Bxc4 Nc6 8. O-O Be7 9. Qe2 O-O 10. Rd1 Qc7 11. b3 b6 12. Bb2 Bb7 13. d5 exd5 14. Nxd5 Nxd5 15. Bxd5 Na5 16. Be5 Qc8 17. e4 Re8 18. Qb2 Bf8 19. Rac1 Bxd5 1/2:1/2: