21/08/2009 13:04
Արայիկ Մարությանը զիջեց Ալեքսանդր Բեսպուտինին
Լեհաստանում տեղի ունեցող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 64 կգ քաշային կարգում Գերմանիան ներկայացնող Արայիկ Մարությանը կիսաեզրափակչում 3:7 հաշվով զիջեց ռուսաստանցի Ալեքսանդր Բեսպուտինին: Վերջինս եզրափակչում կմրցակցի անգլիացի Մարկ Հեֆրոնի հետ:
Մինչև 91 կգ քաշային կարգում Ազատ Դավթյանը քառորդ եզրափակչում 0:2 հաշվով պարտություն կրեց բելոռուս Վլադիսլավ Կուպցովից: 91+ կգ քաշային կարգում Հովհաննես Օհանյանը նույնպես 1/4 եզրափակչում 0:2 հաշվով զիջեց խորվաթ Դինո Մանսուրին: