25/08/2009 13:58
«Հիփոթեքային շուկան շուտով կաշխատի»
«Հայաստանում անշարժ գույքի շուկան վերջնական կարգավորված չէ: Կենտրոնական բանկի կողմից գրանցված Ազգային հիփոթեքային ընկերությունը, որում մեծ կապիտալ է ներդրվել, արդեն աշխատում է: Շատ շուտով հիփոթեքային շուկան կկարգավորվի», - այսօր ասուլիսում հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը` շեշտելով, որ դրանում շահագրգռված են նաև բանկերը, իսկ պահանջարկը շատ-շատ է:
Է. Սողոմոնյանը վստահեցրեց, որ բանկերը պատրաստ են բոլոր տեսակի վարկեր տրամադրել: Ըստ նրա, հիփոթեքային շուկայի հետ է կապված ամբողջ շինարարությունը և, եթե հիփոթեքային շուկան չաշխատի, ապա շինարարությունն էլ չի աշխատի:
«Նախկինում, մինչև ճգնաժամը, վարկային ներդրումներում պորտֆելի ամենամեծ աճը հիփոթեքային շուկայում էր, բայց այս տարի ամենանվազողը հիփոթեքային շուկան է և ապառիկ ավտովարկավորումը», - նշեց Է. Սողոմոնյանը: