25/08/2009 16:46
ԿԲ խորհրդի նիստում
Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշվեց հաստատել ՀՀ ԿԲ 2009թ. երկրորդ եռամսյակի ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը, ՀՀ ԿԲ 2009 թ. հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, 2009 թ. հունիսի 30-ի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների վիճակը և կազմը ու ՀՀ ԿԲ 2010 թ. գործառնական ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների ծրագիրը:
Խոհուրդը որոշեց գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրել «ՖԱՅՖ ՄԻՆԻԹ» ՍՊԸ-ին: «ՅՈՒՆԻՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ին տրամադրվեց լիցենզիա ոչ կյանքի ապահովագրության իրականացման հետևյալ նոր դասերով`
• առողջության ապահովագրություն,
• ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
• աջակցության ապահովագրություն,
• ընդհանուր պատասխանատվության ապահովագություն,
• ֆինանսական վնասների ապահովագրություն:
Ուժը կորցրած ճանաչվեց Անուշ Մելիքսեթյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 642 լիցենզիան` իր դիմումի համաձայն:
Թույլ տրված խախտումների պատճառով Խորհուրդն ուժը կորցրած ճանաչեց (դադարեցրեց) «ՀՈՎ-ՍԱՔ»ՍՊԸ գրավատան կազմակերպման ԳԳ-Ե133 լիցենզիայի գործողությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը: