25/08/2009 10:26
Սերգեյ Գրիգորյանցը կես միավոր կորցրեց
Բարսելոնում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում, որն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 276 շախմատիստների մասնակցությամբ և բաղկացած է 9 տուրից, մեկնարկային երեք տուրերից հետո Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Գրիգորյանցը վաստակել էր 3 միավոր և հայտնվել էր մրցաշարային աղյուսակը գլխավորող 27 շախմատիստների թվում:
4-րդ տուրում, սակայն, Սերգեյ Գրիգորյանցը ոչ-ոքի խաղաց Իսրայել Կասպիի հետ և այժմ 3,5 միավորով բաժանում է 8-25-րդ տեղերը: 7 մասնակիցներ առավելագույն` 4-ական միավոր արդյունքով ընթանում են առաջատարների խմբում: Խոսքը Վյաչեսլավ Իկոննիկովի, Ալեքսանդր Իպատովի, Դավիդ Նիետո Լարինոյի, Օմար Քուինտինա Ալմեյդայի, Ալեքսանդր Ֆիերի, Հեկտոր Բելլիդո Մեստրեի և Լուչ Բերգեսի մասին է:
Ավելացնենք, որ 5-րդ տուրում Սերգեյ Գրիգորյանցի մրցակիցն է Հեկտոր Բելլիդո Մեստրեն: