25/08/2009 10:30
Դավիթ Հարությունյանը երկրորդն է
Վիեննայում ավարտվել է հերթական շախմատային միջազգային մրցաշարը, որն ընթանում էր շվեյցարական մրցակարգով ու բաղկացած էր 9 տուրից: Վրաստանը ներկայացնող հայ շախմատիստ Դավիթ Հարությունյանը վերջնարդյունքում 7,5 միավորով ադրբեջանցի Գուլիևի հետ բաժանեց մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները: 7-ական միավորով նրանց հետևում են 13 շախմատիստներ: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Եգիպտոսի ներկայացուցիչ Շոկերը, ով իր ակտիվում 8 միավոր ունի:
Ավելացնենք, որ այս մրցաշարին մասնակցում էին 361 շախմատիստներ: