25/08/2009 12:59
Ստամբուլում հայերի ու հույների տների վրա պիտակներ են կպցնում
Թուրքական «Anka» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության Ստամբուլի պատգամավոր տկն Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարանում հարց է բարձրացրել` կապված հայերով ու հույներով բնակեցված բնակավայրերի հետ: Նշվում է, որ հայերով ու հույներով առավելապես խիտ բնակեցված են Ստամբուլի թաղամասերից Ֆերիքյոյն ու Քուրթուլուշը:
«Պատգամավոր Թունջելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալային հարցրել է, թե ովքե°ր են հայերի և հույների տների վրա կանաչ ու կարմիր պիտակներ փակցնում: Նա նկատել է տվել, որ այդ բնակավայրերում ոչ մահմեդականների դեմ ուղղված ոտնձգություններից ու գողություններից հետո նշված պիտակների թիվն ավելանում է, ինչը մեծ անհանգստություն է պատճառում այդ մարդկանց»,- տեղեկացնում է գործակալությունը:
Թունջելին ՆԳ նախարարին հարց է ուղղել, թե արդյոք գերատեսչություննը միջոցներ ձեռնարկում է այդ առնչությամբ: