26/08/2009 17:33
Գագիկ Ծառուկյանը հայ մարզիկներին վերադառնալու կոչ է անում
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով արտասահմանում բնակվող հայ մարզիկներին` հանդես գալու Հայաստանի դրոշի տակ: Հայտարարության մեջ, որը հրապարակել է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը, նշված են նույնիսկ այն պայմանները, որոնցով ապահովվելու են Հայաստանի հավաքականները համալրող մարզիկները:
«Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին)` հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանի ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր և փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (2000-5000 հազար ԱՄՆ դոլար) և անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով»,- նշված է հայտարարության մեջ: