27/08/2009 12:30
Վարուժան Հակոբյանը կմասնակցի կանադական մրցաշարին
Այսօր Կանադական Մոնրեալում կմեկնարկի շախմատային 10-րդ միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն 12 շախմատիստներ: Ջերմուկից վերադառնալուց հետո Մոնրեալ է ժամանել նաև ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բակրոն: Բավական ուժեղ կազմ ունեցող այս մրցաշարի մասնակիցների թվում է նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը: Aysor.am-ն ուշադիր կհետևի նրա մրցելույթներին:
Ավելացնենք, որ առաջին տուրում ձևավորվել են այսպիսի զույգեր.
Էթյեն Բակրո (Ֆրանսիա)-Սեբաստիեն Մազ (Ֆրանսիա)
Սերգեյ Տիվյակով (Հոլանդիա)-Անտոն Կովալյով (Արգենտինա)
Թոմաս Ռուսել-Ռոզմոն (Կանադա)-Վարուժան Հակոբյան (ԱՄՆ)
Վինայ Բհաթ (ԱՄՆ)-Ալեքսանդր Օնիշչուկ (ԱՄՆ)
Յուրի Շուլման (ԱՄՆ)-Արկադի Նայդիչ (Գերմանիա)
Մարկ Բլյուվշտեյն (Կանադա)-Ալեքսանդր Մոիսեենկո (Ուկրաինա)