27/08/2009 12:43
Սերգեյ Գրիգորյանցը կրկին ոչ-ոքի խաղաց
Իսպանական Բարսելոնում ընթացող շախմատային մրցաշարում, որին մասնակցում են 276 շախմատիստներ, տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Ալեքսանդր Ֆիերը շարունակում է իր հաղթարշավը և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Իպատովի հետ և 5 միավորով մի շարք այլ շախմատիստների հետ բաժանում է 2-18-րդ հորիզոնականները:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք 7-րդ տուրում Սերգեյ Գրիգորյանցը կմրցակցի Խավիեր Գասկես Վիլայի հետ: