28/08/2009 11:24
Թուրքիան նախազգուշացում է ստացել ԱՄՆ-ից
«Բարեկամական նախազգուշացում Թուրքիային» վերտառության ներքո թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթը հրապարակել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերտ Վեքսլերի կոչն Անկարային:
«Թուրքիայի բարեկամ Ռոբերտ Վեքսլերն Անկարային կոչ է արել արագություն հաղորդել Հայաստանի հետ սկսած երկխոսության գործընթացին: Նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ զրույցի ժամանակ Վեքսլերն ընդգծել է, որ, եթե այդ երկխոսությունն ընդհատվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին կհայտնվի ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ և այս անգամ արդեն հավանության կարժանանա»:
Ըստ պարբերականի` Վեքսլերը նաև խոստացել է նորանոր ջանքեր գործադրել թուրք-ամերիկյան տնտեսական կապերն ավելի խորացնելու և զարգացնելու ուղղությամբ: