29/08/2009 12:55
Հադիսեն ու Արշակյան քույրերը կհանդիպե՞ն խաղադաշտում
Ֆուտբոլասերները, անշուշտ, տեղյակ են, որ Բուրսայի ֆուտբոլային մարզադաշտում աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի` Թուրքիայի ընտրանու հետ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 14-ին: Այդ օրը, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով թուրքական «Վաթան» թերթի տարածած տեղեկության վրա, կհանդիպեն ոչ միայն ֆուտբոլային թիմերը, այլև երկու երկրները մոսկովյան «Եվրատեսիլում» ներկայացրած Հադիսեն և Ինգա ու Անուշ Արշակյան քույրերը: Նրանք միասին կերգեն խաղի բացման արարողության ժամանակ: