29/08/2009 13:49
Վարուժան Հակոբյանը կրկին ոչ-ոքի խաղաց
Կանադական Մոնրեալ քաղաքում ընթացող շախմատային 10-րդ միջազգային մրցաշարի երկրորդ տուրում նույնպես ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց, այս անգամ` նույն դրոշի տակ հանդես եկող Վինայ Բհաթի հետ: Միավորը կիսեցին նաև Օնիշչուկն ու Շուլմանը, Կովալյովն ու Ռուսել-Ռուզմոնը: Սեբաստիեն Մազեն սպիտակներով առավելության հասավ Ալեքսանդր Մոիսեենկոյի, Արկադի Նայդիչը` Մարկ Բլյուվշտեյնի, Էթյեն Բակրոն` Սերգեյ Տիվյակովի նկատմամբ:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Արկադի Նայդիչը: 1,5-ական միավորով 2-5-րդ հորիզոնականները բաժանում են Էթյեն Բակրոն, Ալեքսանդր Օնիշչուկը, Անտոն Կովալյովը և Սեբաստիեն Մազեն:
1-ական միավորով նրանց հաջորդում են Վարուժան Հակոբյանը, Թոմաս Ռուսել-Ռուզմոնը և Մարկ Բլյուվշտեյնը: Իրենց ակտիվում կեսական միավոր ունեն Վինայ Բհաթը և Յուրի Շուլմանը: Առայժմ միավոր չեն վաստակել Սերգեյ Տիվյակովն ու Ալեքսանդր Մոիսեենկոն:
Վարուժան Հակոբյան (ԱՄՆ)-Վինայ Բհաթ (ԱՄՆ) 0,5:0,5
1.d4 d5 2.c4 c6 3.Cc3 Cf6 4.e3 e6 5.Cf3 Cbd7 6.Dc2 Fd6 7.Fd3 0-0 8.0-0 dxc4 9.Fxc4 b5 10.Fe2 Fb7 11.Td1 Db8 12.e4 e5 13.dxe5 Cxe5 14.Cd4 b4 15.Cf5 Fc5 16.Ca4 Fxf2+ 17.Rxf2 Ceg4+ 18.Fxg4 Cxg4+ 19.Re1 Dxh2 20.De2 Tad8 21.Fg5 f6 22.Fe3 h5 23.Rf1 Fc8 24.Ce7+ Rh7 25.Fg1 Dh1 26.Txd8 Txd8 27.Cxc8 Ch2+ 28.Rf2 Cg4+ 29.Rf1 Ch2+ 30.Rf2 Cg4+ 31.Rf1 Ch2+ 1/2:1/2:
3-րդ տուր
Սերգեյ Տիվյակով (Հոլանդիա)-Սեբաստիեն Մազե (Ֆրանսիա)
Թոմաս Ռուսել-Ռոզմոն (Կանադա)-Էթյեն Բակրո (Ֆրանսիա)
Վինայ Բհաթ (ԱՄՆ)-Անտոն Կովալյով (Արգենտինա)
Յուրի Շուլման (ԱՄՆ)-Վարուժան Հակոբյան (ԱՄՆ)
Մարկ Բլյուվշտեյն (Կանադա)-Ալեքսանդր Օնիշչուկ (ԱՄՆ)-
Ալեքսանդր Մոիսեենկո (Ուկրաինա)-Արկադի Նայդիչ (Գերմանիա)