29/08/2009 14:09
Սերգեյ Գրիգորյանցը հաղթեց, իսկ առաջատարը սայթաքեց
Իսպանական «Բարսելոնում» տեղի ունեցող շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Ռուսաստանը ներկայացնող հայ գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը պարտության մատնեց կուբացի Յուսնել Ալոնսո Բակալաոյին և այժմ իր ակտիվում 6,5 միավոր ունի: Այդ ցուցանիշով մի շարք այլ շախմատիստների հետ նա բաժանում է 3-11-րդ հորիզոնականները: Չնայած առաջատարը` բրազիլացի Ֆիերը, հաշվետու տուրում ոչ-ոքի արձանագրեց, 7,5 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր է պակաս վաստակել կուբացի Մարտինեսը: Ուշագրավ է, որ 9-րդ տուրում Սերգեյ Գրիգորյանցը մրցակցելու է հենց Ֆիերի հետ: Հաջողության դեպքում հայ շախմատիստը միավորներով կարող է հավասարվել սկզբունքային մրցակցին: