31/08/2009 13:51
Ճանապարհային պատահարների քանակը նվազել է 132-ով
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն այսօր ներկայացրեց 2009թ.-ին տեղի ունեցած ճանապարհային պատահարների ընդհանուր պատկերը` համեմատելով այն անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված պատահարների հետ:
Ըստ այդմ` ՀՀ տարածքում գրանցվել է 1208 ճանապարհային պատահար, 207 զոհ, 1709 վիրավոր: Անցած տարվա նույն ժամանակահատվածում` 1340 ճանապարհային պատահար էր գրանցվել, 247 զոհ և 1955 վիրավոր:
Պատահարների քանակը նվազել է 132-ով, զոհերի թիվը` 40-ով, վիրավորներինը` 246-ով: Գնդապետ Օհանյանը դա բացատրեց Ճանապարհային ոստիկանության լավ աշխատանքով:
«Համալրվել է անձնակազմը, ստացել ենք տարբեր տիպի տեխնիկաներ, ավտոտրանսպորտային միջոցներ` 162 հատ: Ծառայությունն իրականացվել է ամբողջ ուժով»,- ասաց նա: