31/08/2009 11:47
«Կիլիկիայի» սենսացիան
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացել են հերթական` 20-րդ տուրի հանդիպումները: Չեմպիոնը` «Փյունիկը», սեփական հարկի տակ խոշոր` 4:0 հաշվով պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին»: Արդեն երկրորդ րոպեին Ալբերտ Թադևոսյանն առաջ մղեց իր թիմին, և թվաց, թե «Փյունիկը» կարճ ժամանակահատվածում կլուծի իր գերխնդիրը, իսկ երկրորդ կեսում ավելի հանգիստ խաղ կցուղադրի: Սակայն այդպես չեղավ: «Շիրակն» արագ սթափվեց և կարողացավ արժանի մրցակցություն ապահովել: Խաղավերջում զգացնել տվեց գյումրեցի ֆուտբոլիստների ոչ բավարար ֆիզիկական մարզավիճակը, և նրանք 12 րոպեի ընթացքում երեք գնդակ բաց թողեցին: Նախ 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, իսկ այնուհետև գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Մանոյանն ու Նորայր Սահակյանը:
«Ուլիսը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանցին», իսկ «Գանձասարը» արտագնա խաղում վերջին րոպեներին ոչ միայն կարողացավ խուսափել պարտությունից, այլև հաղթանակ տոնել:
Մյուս` վերջին խաղում անակնկալ արդյունք արձանագրվեց: Առաջնության հետնապահներից մեկին` «Կիլիկիային» հաջողվեց հաղթել ոսկե մեդալների հավակնող «Միկային»: Ընդ որում` մինչև 75-րդ րոպեն «Կիլիկիան» հաշվի մեջ առջևում էր 3:0 հաշվով: Աչքի էին ընկել Սարգիս Մովսիսյանն ու Կարեն Խաչատրյանը (երկու անգամ): 75-րդ րոպեին Ալեքսին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի կողմից փոխհատուցված ժամանակում միկացի պաշտպան Ալեքսանդր Թադևոսյանը ևս մեկ գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը: Հյուրերն ավելին չկարողացան անել, և «Կիլիկիան» կարևոր 3 միավոր վաստակեց: Ի դեպ, կիլիկիացիներն արդեն ստիպված են խաղալ կրկնապատկված եռանդով, քանի որ հետնապահը` «Արարատը», կարգավորել է խաղը և վերջին շրջանում սկսել է միավորներ վաստակել: «Կիլիկիան» մեկ խնդիր ունի միայն` թույլ չտալ «Արարատին»` շրջանցելու իրեն: Բայց չի կարելի մոռանալ, որ այս մրցավազքը նրան կարող է հնարավորություն տալ` անցնելու նաև Գյումրիի «Շիրակին»:
«Փյունիկ» - «Շիրակ» 4:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Արման Ամիրխանյան:
Գոլերը` Ալբերտ Թադևոսյան, 2 (1:0), Սարգիս Հովսեփյան, 11 մետր., 73 (2:0), Դավիթ Մանոյան, 75 (3:0), Նորայր Սահակյան, 84 (4:0):
«Ուլիս» - «Բանանց» 1:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Կարեն Նալբանդյան:
Գոլը` Գագա Թբիլաշվիլի, 76 (1:0):
«Արարատ» - «Գանձասար» 1:2
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ:
Մրցավար` Արարատ Ճաղարյան:
Գոլերը` Արտակ Գրիգորյան, 37 (1:0), Արա Խաչատրյան, 73 (1:1), Զազա Սախոկիա, 83 (1:2):
«Կիլիկիա» - «Միկա» 3:2
Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար` Սուրեն Բալիյան:
Գոլերը` Սարգիս Մովսիսյան, 7 (1:0), Կարեն Խաչատրյան, 22 (2:0), Կարեն Խաչատրյան, 33 (3:0), Ալեքս, 75 (3:1), Ալեքսանդր Թադևոսյան, 90+1 (3:2):
Մրցաշարային աղյուսակը 20-րդ տուրից հետո
N Թիմ Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1 «Փյունիկ» 20 14 5 1 39-8 47
2 «Միկա» 20 13 2 5 44-23 41
3 «Ուլիս» 20 12 3 5 31-14 39
4 «Բանանց» 20 10 2 8 27-20 32
5 «Գանձասար» 20 9 2 9 17-27 29
6 «Շիրակ» 20 3 7 10 16-41 16
7 «Կիլիկիա» 20 4 3 13 17-32 15
8 «Արարատ» 20 1 4 15 9-35 7
21-րդ տուր
12.09.09 «Արարատ»-«Ուլիս», ժամը 17:00
12.09.09 «Միկա»-«Փյունիկ», ժամը 17:00
12.09.09 «Բանանց»-«Կիլիկիա», ժամը 17:00
12.09.09 «Շիրակ»-«Գանձասար», ժամը 17:00
Ռմբարկուներ
Բոտի Դեմել («Միկա»)-11
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)-11
Արթուր Քոչարյան («Ուլիս»)-10
Արամ Ոսկանյան («Միկա»)-10
Արտյոմ Ադամյան («Ուլիս»)-8
Արա Հակոբյան («Միկա»)-7
Անդրանիկ Բարիկյան («Շիրակ»)-7
Արսեն Ավետիսյան («Գանձասար»)-6
Գևորգ Ղազարյան («Փյունիկ»)-6
Սամվել Մելքոնյան («Բանանց»)-5
Ռաֆայել Մկրտչյան («Կիլիկիա»)-5
Կարեն Ն. Խաչատրյան («Կիլիկիա»)-4
Տիգրան Ղարաբաղցյան («Կիլիկիա»)-4
Միհրան Մանասյան («Փյունիկ»)-4
Արտակ Դաշյան («Բանանց»)-4
Գագա Թբիլաշվիլի («Ուլիս»)-4
Ուլիսես Մոնտենեգրո («Միկա»)-3
Ալեքս Էնրիկե դա Սիլվա («Միկա»)-3
Նորայր Գյոզալյան («Բանանց»)-3
Կարեն Գ. Խաչատրյան («Շիրակ»)-3
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)-3
Նարեկ Բեգլարյան («Միկա»)-3
Էդնեյ դե Օլիվեյրա («Միկա»)-3
Արտակ Օսեյան («Բանանց»)-3
Վահե Դավթյան («Գանձասար»)-3