01/09/2009 17:16
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերի Շոուին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին ընդունել է hանրաճանաչ պրոմոուտեր Գերի Շոուին, ով նաև բռնցքամարտի գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոուտերն է: Զրույցին մասնակցել են նաև Վիկ Դարչինյանը և ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Գերի Շոուն Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ մեր երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր դեռ չեն անցկացվել:
Ողջունելով գաղափարը` ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն մեծ հաճույք կպատճառի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաև Հայաստանը ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավ առիթ կլինի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: