Հայ-թուրքական հարաբերություններ. ժամանակացույց

04/09/2009 12:40

Հայ-թուրքական հարաբերություններ. ժամանակացույց


21 փետրվար 2008
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորում է Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և իր ուղերձում նշում է. «Հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը հնարավորություն կստեղծի հայ-թուրքական հարաբերությունների կայունացման համար»:

26 փետրվարի 2008

Ռ.Թ.Էրդողանը ժխտում է 1915թ. հայկական ցեղասպանությունը. «Նրանք ստեր են տարածում ամբողջ աշխարհում, իսկ մենք իրենց ասում ենք` նայե՛ք ուղիղ հայելու մեջ: Եթե եղել է ցեղասպանություն, ապա հենց դուք եք իրականացրել այդ ամենաբռնի եղանակով: Մեր ազգի դիմագիծը թույլ չէր տա նման հանցագործություն կատարել»:


21 ապրիլի 2008
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը նամակ է հղում Երևան, որտեղ նշվում էր, թե Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները երկու պետությունների միջև. «Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում տեսնել խաղաղություն, կայունություն, անվտանգություն և բարգավաճում, իսկ Հայաստանի հետ մեր հարաբերությունները չեն տեղավորվում այս շրջանակնում: Մենք ունենք խնդիրներ, և դրանց լուծման միակ ուղին երկխոսությունն է»:

27 ապրիլի 2008
Հայաստանի ու Թուրքիայի վարչապետները նամակներ են փոխանակում: Վարչապետ Էրդողանը հույս է հայտնում, որ Ս.Սարգսյանի` նախագահական պաշտոնում ընտրվելով հայ-թուրքական հարաբերությունները «կմտնեն նոր փուլ` խրախուսելով տարածաշրջանում կայունության, խաղաղության ու բարեկեցության հաստատմանը»: Ի պատասխան` Տ. Սարգսյանը գրում է, որ Հայաստանը պատրաստ է սկսել երկխոսություն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եթե Անկարան որևէ նախապայման չդնի: «Ես հաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը կառուցողական երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ և հաստատել հարաբերություններ առանց նախապայմանների»:

5 հուլիսի 2008
ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը հրավիրում է Թուրքիայի նախագահին այցելել Երևան սեպտեմբերի 6-ի Աշխարհի գավաթի Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների նախընտրական խաղը դիտելու:

9 հուլիսի 2008
«Wall Street Journal» ամսագրին տված հարցազրույցում նախագահ Սարգսյանը նշում է. «Եկել է ժամանակը այս փակուղուց դուրս գալու, որը չի օգնում ոչ ոքի, բայց վնասում է շատերին: Օգտվելով առիթից` ես առաջարկում եմ նոր սկիզբ, նոր երկխոսություն Թուքիայի կառավարության ու ժողովրդի հետ` նպատակ ունենալով բարելավել հարաբերությունները և բացել մեր ընդհանուր սահմանը: Կայուն քաղաքական հարաբերությունների հաստատումը կօգնի մեզ ստեղծել կոմիտե մեր միջև առկա խնդիրների ամբողջական քննարկման համար: Մենք չենք կարող տեսանելի առաջընթաց ունենալ առանց կարգավորված հարաբերությունների»:

Սարգսյանը անդրադառնում է նաև փակ սահմանի տնտեսական վնասներին: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-ի ու նախատեսվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պես ռազմավարական ծրագրերը շրջանցում են Հայաստանը, մինչդեռ Հայստանի ու Թուրքիայի միջև առկա երկաթուղին մնում է փակ»:

18 հուլիսի 2008
Ալի Բաբաջանը հաստատում է, որ Հայաստանն ու Թուրքիան մի շարք գաղտնի հանդիպումներ են ունեցել Բեռնում մայիս ու հուլիս ամիսներին: Բաբաջանն ու Սարգսյանը այնքան էլ բարձր չեն գնահատում այս հանդիպումները, սակայն ՀՀ վարչապետ Սարգսյանը հայտարարում է. «Որևէ գաղտնիք կամ զարմանալու առիթ չկար: Հայ և թուրք դիվանագետների միջև նման շփումները երբեք չեն դադարել: Այդպիսինները միշտ տեղի ունեցել են»:

25 հուլիսի 2008
Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները նշում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի 76 կմ թուրքական հատվածի բացումը: Կարսում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ վերոնշյալ նախագիծը, որը շրջանցում է Հայաստանը, այնուամենայնիվ, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման փաթեթի մի մասն է: «Ծրագիրը բաց է տարածաշրջանի բոլոր պետությունների համար, որոնք ցանկություն ունեն ներդնել բարիդրացիական հարաբերություններին, խաղաղությանն ու բարգավաճմանը»:

Այս հայտարարությունը ավելի ուշ` սեպտեմբերին, հաստատում է Թուրքիայի Տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը` նշելով. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ամենևին Հայաստանը շրջանցող ծրագիր չէ»:

8 օգոստոսի 2008
Վրաստանում պատերազմի սկսվելուց հետո Ալի Բաբաջանը հայտարարում է. «Վրաստանում պատերազմը վերստին հիշեցրեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, ընդ որում` խնդիրների կարգավորում ավելի թարմ ու նոր մոտեցումներով»:

13 օգոստոսի 2008
Մոսկվա կատարած այցի ժամանակ Էրդողանը հանդես է գալիս Կովկասյան միություն` Կովկասյան կայունության ու համագործակցության պլատֆորմ, ստեղծելու առաջարկով, որը օժանդակելու է տարածաշրջանի պետությունների միջև տնտեսական հարաբերությունների սերտացմանն ու առկա խնդիրների լուծմանը:

14 օգոստոսի 2008
Հայաստանը որոշում է միակողմանի հիմքով դադարեցնել Թուքիայի հետ իր մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը` սպասվելիք ֆուտբոլային հանդիպմանը երկրպագուների մուտքը հեշտացնելու համար:
20 օգոստոսի 2008

Անկարան որոշում է թեթևացնել Հայաստանի համար իր օդային տարածքի քվոտաները` պատերազմի մեջ գտնվող Վրաստանին մարդասիրական օգնության տրամադրումը հեշտացնելու համար:

22 օգոստոսի 2008
Ռուսաստանն ու Վրաստանը ողջունում են Կովկասյան պլատֆորմի թուրքական առաջարկը, սակայն հրաժարվում են նստել բանակցությունների սեղանի շուրջ:

30 օգոստոսի 2008
Նախագահ Գյուլը ընդունում է Ս. Սարգսյանի հրավերը` Երևանում միասին դիտել Աշխարհի գավաթի ֆուտբոլային հանդիպումը:

6 սեպտեմբերի 2008
Թուքական պատվիրակությունը նախագահ Ա. Գյուլի գլխավորությամբ ժամանում է Հայաստան:

7 սեպտեմբերի 2008
Հայկական ու թուրքական պատվիրակությունները երկու արտգործնախարարների գլխավորությամբ բանակցություններ են վարում Կովկասյան պլատֆորմ ստեղծելու առաջարկի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: Բաբաջանը հայտնում է Նալբանդյանին, որ Թուրքիան օժանդակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Մինսկի գործընթացը, և ավելացնում է, որ իր պետությունը ճանաչում է տարածաշրջանի բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

10 սեպտեմբերի 2008
Նախագահ Գյուլը Բաքու կատարած իր այցի ընթացքում հայտարարում է, որ հնարավորություններ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. «Հայաստանում ես տեսա, որ հայերը ցանկություն ունեն ադրբեջանական տարածքներից հեռանալու»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նա շարունակում է. «Ադրբեջանում ես նկատեցի կարգավորման նույն անկեղծ ցանկությունը ու հակառակ կողմի հանդեպ հարգանքը, ինչ որ Հայաստանում»:

21 սեպտեմբերի 2008
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարում է. «Ես ասել եմ, որ դեմ չեմ երկու պետությունների միջև կոմիտե ստեղծելուն: Նախ` պետք է մեր սահմանը բացվի, և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, որից հետո մենք կարող ենք ստեղծել կոմիտեներ, ենթակոմիտեներ, ենթա-ենթակոմիտեներ յուրաքանչյուր հարցի շուրջ: Կոմիտեների որոշումները չեն կարող վերջնական լինել. դրանք միայն խորհրդատվություն են որոշումներ կայացնողների ու կառավարությունների համար»:

Ս. Սարգսյանը նաև ժխտում է տարածված այն տեսակետը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուքիայից. «Դուք երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ տարածք է պահանջում Թուրքիայից: Նման հայտարարություն երբևէ չի արվել»:

26 սեպտեմբերի 2008
Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները եռակողմ հանդիպում են ունենում Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում: Հանդիպումից առաջ Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագետները հանդիպում են քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Համաձայն հաշվետվությունների` թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները լրջորեն դիտարկում էին Հայաստանի մասնակցության հարցը Նաբուկո նախագծին` որպես ԼՂ հակամարտության լուծման փաթեթի բաղկացուցիչ մաս:
Բաքու կատարած իր այցի ժամանակ Գյուլը հայտարարել էր, որ գրավյալ տարածքների ազատագրումը կխթանի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Հայաստանը կկապվի Արևմուտքի հետ Թուրքիայի միջոցով:

28 հոկտեմբերի 2008
«Մենք այնպիսի մի փուլում ենք, երբ Հայասատնի ու Թուքիայի միջև վստահության վրա հիմնված հարաբերություններ են սկսվել կերտվել: Յուրաքանչյուր սխալ քայլ ոչ միայն կխաթարի Թուքիայի ու Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը, այլ կվնասի թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- Վաշինգտոնում տված իր հարցազրույցում նշում է Ահմեդ Դավիթողլուն` ակնարկելով ԱՄՆ կողմից հայկական ցեղասպանության ճանաչումը:

24 նոյեմբերի 2008
ՀՀ Արտգործնախարար Է.Նալբանդյանը այցելում է Ստամբուլ` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնելու:

Նույն օրը Է.Նալբանդյանը հանդիպում է Թուրքիայի իր գործընկեր Ալի Բաբաջանի հետ: Հանդիպումը տևում է ավելի քան 2 ժամ, որից հետո նրանք հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է դրական ուղղությամբ, և կողմերը հակված են շարունակել բանակցությունները:

Է. Նալբանդյանը մեկ անգամ ևս հաստատում է Հայաստանի քաղաքական գիծը` առաջնային տեղում նշելով սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

4 դեկտեմբերի 2008
Թուրքիայի Առևտրի նախարար Քուսադ Կուզմենը հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը դադարի խեղաթյուրել պատմությունը ու վերականգնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Սրան զուգահեռ Հելսինկիում ԱԳՆ Ալի Բաբաջանը առանձին հանդիպում է ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳՆ Է.Մամեդյարովի հետ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրների քննարկման համար:

15 դեկտեմբերի 2008
Մի խումբ թուրք գիտնականներ ու մտավորականներ զանգվածային ներողություն են խնդրում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի բնաջնջման համար: Արդեն 2009թ. հունվարի այս տեքստի տակ ստորագրում են մոտ 30.000 մարդ:

Հայտարարությունից կարճ ժամանակ անց 146 թոշակի անցած թուրք դիվանագետներ ու դեսպաններ հանդես են գալիս հակառակ հայտարարությամբ` նշելով, որ դրանով Հայաստանը եզրափակեց իր քաղաքականության առաջին մասը, իսկ արդեն երկրորդը լինելու է Թուրքիայից հողերի ու տարածքների պահանջը:

16 հունվարի 2009
«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- հայտարարում է Ալի բաբաջանը:

22 հունվարի 2009
Ի պատասխան հետևում է Է. Նալբանդյանի հայտարարությունը. «Մենք շատ մոտ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Մենք կարող ենք ավելի առաջ գնալ ու լուծել խնդիրները, եթե Թուրքիան Հայաստանի պես հարցին անդրադառնա առանց նախապայմանների ու բացի սահմանը: Դրանից հետո մենք պատրաստ ենք ստեղծել կոմիտե ու քննարկել երկկողմ հարցերը»:

29 հունվարի 2009
ՀՀ նախագահը բանակցություններ է վարում Թուքիայի վարչապետի հետ Դավոսում:

7 փետրվարի 2009
Ա.Բաբաջանը և Է. Նալբանդյանն ու ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը բանակցություններ են վարում Մյունխենում Անվտանգության խորհրդի 45-րդ գագաթնաժողովի ընթացքում:

19 փետրվարի 2009
Ընդառաջ գնալով քննադատության ալիքին` Թուրքիայի կրթության նախարարությունը որոշում է դադարեցնել «Sarւ Gelin» ֆիլմի ցուցադրումը դպրոցներում` փոխարինելով այն մեկ այլ ֆիլմով, որը ցույց է տալիս «հայերի ու հայկական հարցի իրական դեմքը»: Ֆիլմը ներառում է տեսարաններ Թուրքիայի արևելյան հատվածում, մասնավորապես` Իգդիր քաղաքում, հայերի կողմից իրականացված բնաջնջումների, ավիրածությունների վերաբերյալ:

7 ապրիլի 2009
Թուրքիա կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բ.Օբաման Թուրքիայի խորհրդարանում նշում է հետևյալը. «Յուրաքանչյուր պետություն պետք է աշխատի` ելնելով իր անցյալից: Եվ ընդունելով անցյալը` մենք կարող ենք կերտել ավելի լավ ապագա: Ես գիտեմ, որ այստեղ շատերը սուր դիրքորոշում ունեն 1915թ. աղետալի դեպքերի կապակցությամբ,… բայց հղում կատարելով անցյալին` Թուրքիան ու Հայաստանը կարող են կերտել առավել բաց, կառուցողական հարաբերություններ:
Մենք արդեն ականատես ենք եղել Թուրքիայի ու Հայաստանի առաջնորդների վճռական ու քաջ քայլերին: Բաց սահամանները կվերադարձնեն թուրք ու հայ ժողովրդին խաղաղ ու բարգավաճ գոյակցության: Ահա այս է պատճառը, որ ԱՄՆ խստորեն օժանդակում է Հայաստանի ու Թուրքիայի միջ? հարաբերությունների վերջնական կարգավորմանը»
:

6-7 ապրիլի 2009
ՀՀ Արտգործնախարար Նալբանդյանը այցելում է Թուրքիա, որի ընթացքում ԱՄՆ Նախագահ Բ.Օբամայի միջնորդությամբ հանդիում է տեղի ունենում Ա.Բաբաջանի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվում ապրիլի 16-ին Բաբաջանի` Երևան նախատեսվող այցի ժամանակ ստորագրել համաձայնագիր Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:

Ապրիլի 7-ի առավոտյան արդեն Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ները հանդիպում են առանձին մանրամասները քննարկելու համար: Ա.Բաբաջանը նշում է, որ «իրեն քիչ է հետաքրքրում Բաքվի արձագանքը Երևանի ու Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում: Ավելին` վերջին շրջանում Բաքուն կորցրել է իր այն դերը, որ կարող էր խաղալ տարածաշրջանում»:

10 ապրիլի 2009
Վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ «Թուրքիան չի ստորագրի Հայաստանի հետ վերջնական պայմանագիր քանի դեռ չի ստորագրվել վերջնական համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ»: Այս հայտարարությանը հետևում են այլ նախարարների ու Անկարայի պաշտոնական շրջանակների նմանօրինակ արձագանքները:

14 ապրիլի 2009
Հարավային Կովկասում Եվրահանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանաը` ընդգծելով, որ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր քայլ կարևոր է, և սահմանի բացումը ձեռնտու է ոչ միայն կողմերին, այլև ԵՄ:

16 ապրիլի 2009
Թուրքիայի ԱԳՆ Ա.Բաբաջանը այցելում է Երևան` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նիստին հետևում է ՀՀ Արտգործնախարար Է.Նալբանդյանի հայտարարությունը, համաձայն որի կողմերը չեն պատրաստվում ստորագրել որևէ փաստաթուղթ. բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է խնդիրները լուծել մոտ ապագայում:

22 ապրիլի 2009
ԱՄՆ միջնորդությամբ երկարատև դիվանագիտական մանևրներից հետո ապրիլի 22-ի գիշերը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի ԱԳՆ-ները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի համաձայնեցման վերաբերյալ:

22 ապրիլի 2009
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում ԱՄՆ Կոնգրեսում` հայտարարելով, որ Հայաստանն ու Թուքիան կարգավորման եզրեր փնտրելու ճանապարհին օգնություն են խնդրել Միացյալ Նահանգներից, և ԱՄՆ նախագահ Բ. Օբաման ամբողջովին սատարում է այդ խնդրանքը: ԱՄՆ Պետքարտուղարը հավելում է, որ սահմանի բացումը կարագացնի պատմական տխուր փաստերի հարթեցումն ու հարաբերությունների վերջնական կարգավորումը:

23 ապրիլի 2009
Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի քայլերը և «Ճանապարհային քարտեզի» նախագծումը: Միևնույն ժամանակ Սպիտակ Տունը հայտարարում է, որ ցանկանում է տեսնել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը առանց նախապայմանների:

23 ապրիլի 2009
Գլխավոր քարտուղար և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Ճանապարհային քարտեզի» հռչակումը: Նա նշում է, որ դա կարևոր քայլ է ինչպես 2 պետությունների, այնպես էլ Եվրոպայի համար, քանի որ դրանով հիմք կդրվի այդ բարդ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը:

23 ապրիլի 2009
Ֆրանսիայի ԱԳՆ Բերնար Կուշները, անդրադառնալով «Ճանապարհային քարտեզին», ասում է, որ Հայաստանի ու Թուրքիայի այդ քայլը ցույց է տալիս աշխարհին, որ բարեկամական հարաբերություններ հաստատել պետք է երկխոսության ճանապարհով: Հայ-թուրքական երկխոսությունը առանցքային դեր ունի ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ու խաղաղության համար, ինչը կարևոր է թե՛ ԵՄ, թե՛ Ֆրանսիայի համար: Միևնույն ժամանակ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ պետք է ընթանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը:

29 ապրիլի 2009
ՌԴ ԱԳՆ հայտարարում է, որ ՌԴ ողջունում է ՀՀ և Թուրքիայի բոլոր քայլերը. դրանք փոխելու են առկա ստատուս-քվոն և փոխադրելու են հարաբերությունները կառուցողական պլատֆորմի վրա: Միաժամանակ նշվում է, որ դա միմիայն Երևանի և Անկարայի գործն է` առանց որևէ երրորդ կողմի միջամտության:

5 մայիսի 2009
ՀՀ Արտգործնախարար Է.Նալբանդյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպում է պետքարտուղար Հ.Քլինթոնի հետ: Քննարկված հարցերի շարքում անդրադարձ է կատարվում նաև հայ-թուրքական հարաբերություններին. ԱՄՆ պետքարտուղարը անվանում է «Ճանապարհային քարտեզը» պատմական փաստաթուղթ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

13 մայիսի 2009
Բաքու կատարած այցի ընթացքում վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը այնքան ժամանակ կմնա փակ սահաններով, քանի դեռ չի ազատել ադրբեջանական գրավյալ տարածքները: «Այստեղ գործում է պատճառահետևանքային կապ. Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը պատճառն է, իսկ սահմանների փակումը` դրա անմիջական հետևանքը»:

14 մայիսի 2009
Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանը, ի պատասխան Ադրբեջանի պառլամենտում Էրդողանի հայտարարությանը, նշում է, որ եթե Թուրքիան ցանկանում է սատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա ավելի լավ է ընդհանրապես չմիջամտի հարցին: Հակառակ դեպքում` նրա միջամտությունը կարող է խոչընդոտել ընթացքին:

18 մայիսի 2009
Թուրքական, ապա նաև արտասահմանյան մամուլը խոսում է այն մասին, որ Թուրքիայի նախագահ Գյուլն ու վարչապետ Էրդողանը տարակարծիք են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ. եթե նախագահը կողմ է առանց նախապայմանների սահմանների բացմանը, ապա վարչապետը կտրականապես դեմ է արտահայտվում դրան:

21 մայիսի 2009
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանությունը արտահայտում է պաշտոնական Փարիզի դիրքորոշումը, համաձայն որի Ֆրանսիան կոչ է անում թուրքական կառավարությանը զերծ մնալ հայ-թուրքական հարաբերություննրի հետագա ընթացքն ու սահմանների բացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց: Դրանք բոլորովին տարբեր հարցեր են, իսկ Ֆրանսիան սատարում և ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը երկկողմ հարաբերությունների ուղղությամբ, միաժամանակ շարունակում է իր աշխատանքը` որպես Մինսկի համանախագահող:

5 հունիսի 2009
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավիթողլուն հայտարարում է, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են` չնայած Լեռնային Ղարաբաղի հարցին: Մինչև 2009թ. վերջ սահմանի բացումը կախված է բանակցությունների ընթացքից: ԱԳՆ խուսափում է հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ԼՂ հարցը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների համար: Փոխարենը նա ասում է. «Մեր քաղաքականությունը շատ պարզ է. մենք ցանկանում ենք ՀարավայինԿովկասում խաղաղություն ու բարեկեցություն տեսնել»:

13 հունիսի 2009
Թուրքիայի ԱԳՆ Ա. Դավիթողլուն հանդես է գալիս հայտարարությամբ, ըստ որի Հարավային Կովկասում կայունության ապահովման համար անհարժեշտ է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս առումով Թուքիան աշխատում է կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Սրա հետ մեկտեղ` Հայաստանի հետ հարաբերությունները, ըստ նրա, ազդում են ԱՄՆ հետ Թուքիայի կապերի վրա, որը չպետք է այդպես լինի:

17 հունիսի 2009
Հարավային Կովկասում ԵՀ հատուկ ներկայացուցիչ Փ.Սեմնեբին հայտարարում է, որ Թուքիան «հետքայլ» է կատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգվորման ընթացքից` պայմանավորված ներքին սուր արձագանքներով: Սակայն դադարը չպետք է երկարատև լինի, հակառակ դեպքում կարող է լուրջ հետընթաց գրանցվել:

26 հունիսի 2009
Մեծ ութնյակի ԱԳՆ-ները Տրիեստում կայացած հանդիպման ժամանակ անդրադառնում են նաև հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ իրենք լիովին սատարում են Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քայլերը:

30 հունիսի 2009
ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳՆ-ների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հունական Կորֆու կղզում Թուրքիայի ԱԳՆ Ա.Դավիթողլուն բաց չի թողնում հնարավորությունը հանդիպել ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանի հետ: Նա հավաստում է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերություւերի կարգավորման հարցում, որը բխում է «ոչ մի խնդիր հարևանների հետ» բանաձևից:

3 հուլիսի 2009
ՀՀ ԱԳՆ Նալբանդյանը, ողջունելով թուրք իր գործընկերոջ հայտարարությունը այն մասին, որ Թուրքիան հավատարիմ է մնում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, ԵԱՀԿ գործող նախագահող Դորա Բակոյանիսի հետ համատեղ հարցազրույցում հիշեցնում է, որ համաձայնությունը ներառում էր սահմանների բացումը առանց նախապայմանների: Նալբանդյանը նաև նշում է, որ Հայաստանի ու Թուքիայի միջև ընթացող գործընթացը պարզապես երկխոսություն չէ, այլ բանակցություններ:

5 հուլիսի 2009
Կովկասում տիրող իրավիճակը քննարկում են Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը ու ԱՄՆ նախագահ Բ.Օբաման հեռախոսազրույցի ժամանակ: Թուքիայի նախագահը, համաձայն Սպիտակ Տան տվյալների, տեղեկացնում է ԱՄՆ նախագահին հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին:

31 հուլիսի 2009
Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը նշում է. «21-րդ դարում չի կարելի խոսել նախապայմանների լեզվով»: Հայաստանը չի ընդունի որևէ նախապայման Թուքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ս. Սարգսյանը հավելում է, որ հայկական կողմն արդեն իսկ ձեռք է մեկնել Թուրքիային դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար` չնայած պատմական փաստերին:

31 հուլիսի 2009
ԱՄՆ նախագահ Բ. Օբամային ուղղված նամակում ԱՄՆ 82 կոնգրեսմեններ մտահոգություն են հայտնում, որ Թուրքիան կանգնեցնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նամակի հեղինակները միաժամանակ նշում են Հայաստանի կառուցողական դիրքորոշումն ու քաղաքականությունը:

21 օգոստոսի 2009
ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի հետ ունեցած հեռախոսազրույցում ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը քննարկում է տարածաշրջանային զարգացումները, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունները: Միաժամական ՀՀ նախագահը հաստատում է, որ ինքը կմեկնի պատասխան ֆուտբոլային հանդիպմանը, միայն եթե, ըստ նախնական համաձայնության, սահմանը բաց լինի, կամ կողմերը գտնվեն այդ գործընթացում:

29 օգոստոսի 2009
Թուքիայի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են երկկողմ հարաբերությունները` անդրադարձ կատարելով նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Թուրքիայի վարչապետը տեղեկացնում է Ի. Ալիևին Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումների վերաբերյալ:

31 օգոստոսի 2009
ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում Թուրքիայի Արտգործնախարար Ա.Դավութօղլու հետ: Քննարկման հիմնական ու միակ հարցը հայ-թուրքական հարաբերություններն էին:

31 օգոստոսի 2009
Համաձայն Հայաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ների ու արտաքին հարաբերությունների գծով Շվեյցարիայի Դաշնային դեպարտամենտի հայտարարությունների` Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերում ներքին քննարկումներ սկսել հետևյալ 2 արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»: Գործընթացը շարունակվելու է 6 շաբաթ, որից հետո կողմերը ստորագրելու են վերոնշյալ փաստաթղթերը` ներկայացնելով դրանք խորհրդարանների վավերացմանը:

1 սեպտեմբերի 2009
Թուրքիայի Արտգործնախարար Ա.Դավիթողլուն ՌԴ Աարգործնախարար Ս.Լավրովի հետ ունեցած իր հեռախոսազրույցում տեղեկացնում է հայ-թուրքական վերջին զարգացումների մասին և խնդրում վերջինիս արագացնել ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված քայլերը` Կովկասում հնարավորինս շուտ կայունություն ու անվտանգություն հաստատելու համար:

1 սեպտեմբերի 2009
ՌԴ ԱԳՆ հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը ամբողջովին ողջունում և ընդունում է Հայաստանի ու Թուքիայի քայլերը և իր դրական կարծիքն է հայտնում 2 արձանագրությունների վերաբերյալ:

2 սեպտեմբերի 2009
Թուքիայի ԱԳՆ Ա. Դավիթողլուն հայտնում է, որ մոտ օրերս սպասվում են ակտիվ զարգացումներ հայ-թուրքական պլատֆորմում: Հեյբելիադա կղզում արդեն իսկ կայացել են հայ ու թուրք պատվիրակությունների հանդիպումներ: Բայց ինչպես նշում է Էրդողանը, արձանագրությունները ոչ մի նշանակություն և ուժ չեն ունենա, եթե չվավերացվեն խորհրդարանների կողմից:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/12/2024 22:55 Հակոբ Ասլանյանին հեռացրին ՔՊ-ից 17/12/2024 22:28 Հորմոններ, որոնք խոչընդոտում են մարմնի զանգվածի բալանսավորմանը 17/12/2024 22:11 100 000-ից ավելի տուժած, 15 զոհ, անհետ կորածներ․ Փոթորիկը մեծ վնասներ է հասցրել Մոզամբիկին 17/12/2024 21:53 2019-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվն իրականում ավելացել է, այնինչ պնդում են, թե կրճատվել է 17/12/2024 21:33 Զինված ապստամբություն կազմակերպելու դեպքում՝ ցմահ ազատազրկում․ ՌԴ Պետդուման օրենք է ընդունել 17/12/2024 21:18 Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ է հանդիպել 17/12/2024 21:09 ՆԳՆ ՓԾ նոր մանրամասներ է հայտնել Լոռու մարզում կյանքեր խլած ավտովթարից 17/12/2024 20:57 Թմրանյութ է պահել անասնագոմում 17/12/2024 20:42 Հրդեհ Վանաձորում 17/12/2024 20:28 Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ է հանդիպել 17/12/2024 20:19 ՔՊ-ականներ և չարիքի հետ համագործակցողներ, օգտագործվելու և դեն եք շպրտվելու․ Բագրատ Սրբազան 17/12/2024 19:56 Էն անհանգստությունները, որոնք ունեմ ու որոնց մասին չեմ կարող խոսել, Աստված չանի, որ իրականան․ Հովիկ Աղազարյան 17/12/2024 19:32 Հիրսուտիզմ․ Դեմքի մազակալման պատճառները 17/12/2024 19:15 Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն 17/12/2024 18:54 ՏՏ ենթակառուցվածք ստեղծող երկու ընկերությունների՝ Դալան տեխնոպարկի և Օվիոյի միջև կնքվեց համագործակցության հուշագիր 17/12/2024 18:42 «Գումի» շուկայում ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել 17/12/2024 18:26 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին 17/12/2024 18:10 Անահիտ Մանասյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 17/12/2024 17:54 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է և մերկասառույց 17/12/2024 17:41 Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգեցին 17/12/2024 17:26 Ավտովթար՝ Լոռու մարզում․ զոհեր կան 17/12/2024 17:11 Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միանալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին 17/12/2024 16:56 Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան 17/12/2024 16:26 Ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հազար տուփ ծխախոտ․ ՊԵԿ 17/12/2024 16:18 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար. Արմեն Գրիգորյան 17/12/2024 16:14 Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 17/12/2024 16:10 30 փաթեթ մարիխուանա․ Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը 17/12/2024 16:06 Շուրջ 20 հազար ճանապարհային խախտում և 145 ձերբակալություն՝ մեկ շաբաթում․ Երևանի և մարզերի պարեկային ծառայության արդյունքները 17/12/2024 16:02 2025 թվականն արևելյան օրացույցով կանաչ օձի տարի է, իսկ օձերը մեր երկրում քիչ չեն իշխանության. Աշոտյան 17/12/2024 15:58 Հանրության բարոյական գահավիժման ցուցիչ է, երբ հանդուրժում է առաքինության ամեն արժեք ստորադասող առաջնորդներին. Տարոն Սիմոնյան 17/12/2024 15:53 ՀՀ ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 17/12/2024 15:46 «Ազգային մեծ բարերար» Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից. Զուրաբյան 17/12/2024 15:43 Զորակոչիկների լսումներ և դիտումներ՝ Զինված ուժերում երաժիշտների ու պարողների համալրման համար 17/12/2024 15:32 Մինչև մեզ հասնելն օրական 1մլն խմ ջուր ճանապարհներին կորում է՝ վատ ենթակառուցվածքների պատճառով, որտեղ հաստատ ոչ մեկը չի թրաշվում. Մեսրոպ Առաքելյան 17/12/2024 15:19 Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին ու Վահագն Ալեքսանյանին, խոսել խաղաղության մասին, վա՞տ է. Անդրանիկ Քոչարյան 17/12/2024 15:14 Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյան 17/12/2024 15:08 Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է. Անդրանիկ Քոչարյան 17/12/2024 14:59 Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան 17/12/2024 14:48 Ռուբեն Ռուբինյանն ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 17/12/2024 14:40 Ինքս Աղազարյանի նամակագրությունը չեմ կարդացել, քանի որ ենթադրել եմ՝ ինձ տհաճ կլինի այդ ամենը կարդալը. Հակոբյան 17/12/2024 14:25 Ընդդիմադիր լրատվամիջոցները Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ մաքսիմալ շատ հարցազրույց են արել, որ ստանան սկանդալային վերնագիր ու հարվածեն ՔՊ-ին. Վահագն Ալեքսանյան 17/12/2024 14:17 Շվեյցարիայի խորհրդարանն Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել 17/12/2024 14:11 Դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը, որը հային է տրվում իր ծնունդով, պինդ մնա քո կռվում. Ավետիք Չալաբյանի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին 17/12/2024 14:06 Եթե թղթաբանությունը հասցնենք, կառավարության նիստին նշանակումը կլինի. Առուշանյանը՝ մարզպետ նշանակվելու մասին 17/12/2024 14:00 Մարմնական վնասվածք պատճառած 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 17/12/2024 13:44 55-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է բաժին 17/12/2024 13:28 Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը դեսպանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը 17/12/2024 13:18 Հովիկ Աղազարյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից 17/12/2024 13:16 Հնարավոր է թույլ ձյուն, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 17/12/2024 13:00 ՄԻՊ-ն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և դասախոսությամբ հանդես եկել 17/12/2024 12:51 Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Պահուստային ծրագրի չորրորդ վերանայումը 17/12/2024 12:46 Ի՞նչ փոխարժեք ունեն դոլարը և դրամը ՀՀ բանկերում 17/12/2024 12:39 Դատախազությունը պահանջում է ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից բռնագանձել 6 անշարժ գույք և 97 մլն 371 հազար դրամ 17/12/2024 12:37 ՔԿՀ-ներում գտնվող 46 դատապարտյալ ՄԻԱՎ վարակ ունի 17/12/2024 12:33 Արարատ Միրզոյանն ու Անվար Գարգաշը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները 17/12/2024 12:31 ԵԱՏՄ երկրները գրեթե լիովին բավարարում են իրենց պարենային ապրանքների պահանջարկը. Միշուստին 17/12/2024 12:19 Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 17/12/2024 12:05 Երևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կայքով ակցիաների առք ու վաճառքին և կորցրել մոտ 8 մլն դրամ 17/12/2024 12:01 Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել է 17/12/2024 11:45 Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025-ի համատեղ ծրագրերը 17/12/2024 11:23 Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների հիշատակության օրն է 17/12/2024 11:14 Աննա Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 17/12/2024 11:11 Սիրիայում կատարվածի հետևում կանգնած է Թուրքիան. Թրամփ 17/12/2024 11:07 Հակոբ Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա. բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը 17/12/2024 11:05 Անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգեր դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու 17/12/2024 10:51 Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին 17/12/2024 10:37 Երևանում վերակառուցումից հետո վերաբացվել են հերթական մանկապարտեզները. Քաղաքապետարան 17/12/2024 10:27 Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին 17/12/2024 10:20 2024 թ․ երրորդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են մոտ 251.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ 17/12/2024 10:06 Կիմա Ավդալյանը նշանակվել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար 17/12/2024 09:40 Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն 17/12/2024 09:37 Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար մի պատգամավորի կրակի վրա կխանձեն․ Աբրահամյան 17/12/2024 09:23 «Հրապարակ». Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգնա` Աղազարյանի հետևից 17/12/2024 09:22 «Փաստ». ՔՊ-ն փորձեր է անում՝ ընտրություններում խայտառակ պարտություններից խուսափելու համար 17/12/2024 09:20 «Ժողովուրդ». Հայաստան կատարած այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա 17/12/2024 09:19 «Հրապարակ». Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է 17/12/2024 09:18 «Փաստ». Փաշինյանի իշխանությունը որոշել է Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները 17/12/2024 09:15 «Ժողովուրդ». ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել 17/12/2024 09:12 «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի 17/12/2024 09:10 «Փաստ». Ինչու է Մարուքյանը որոշել ճոխությամբ նշել կուսակցության իննամյակը 17/12/2024 09:09 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել 17/12/2024 09:07 «Ժողովուրդ». ՔՊ-ի թիրախում նախարարներ Անահիտ Ավանեսյանն ու Հակոբ Սիմիդյանն են. մանրամասներ՝ ՔՊ փակ նիստից 17/12/2024 09:05 «Հրապարակ». Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին 17/12/2024 09:00 ՀՀ-ում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության․ Վարչապետ 17/12/2024 08:55 «Ժողովուրդ». Ինչ խորը հակամարտություն կա Արագածոտնի մարզպետի ու մարզային ոստիկանապետի միջև 16/12/2024 22:58 Մաշկային քորը՝ հիվանդությունների ախտանիշ 16/12/2024 22:45 Երթևեկության փոփոխություններ՝ Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան և Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկներում 16/12/2024 22:28 2024 թվականին Ռուսաստանը վերահսկողություն է սահմանել 189 բնակավայրերի նկատմամբ․ Տվյալները Պուտինն է հայտնել 16/12/2024 22:11 Բեյրութ-Երևան չվերթով ժամանած քաղաքացու պայուսակից 10 000 դոլար են գողացել 16/12/2024 21:56 Քովիդի ժամանակ ոստիկանները փողոցում ապրող մարդուն տուգանել են՝ տանը չգտնվելու համար․ 300 000 դրամի պարտք ունի 16/12/2024 21:39 «Ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք»․ Փաշինյանը՝ իր ու Աննա Հակոբյանի հարաբերությունների մասին 16/12/2024 21:24 «Իմ առավելագույն ցուցանիշը չէ»․ Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայան 16/12/2024 21:05 Որտեղ կանցկացվի Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչը 16/12/2024 20:45 Արևմտյան երկրների ղեկավարներն իրենց համարում են Աստծո ներկայացուցիչները՝ երկրի երեսին․ Պուտին 16/12/2024 20:25 Բունդեսթագն անվստահություն է հայտնել Շոլցին, Գերմանիայում արտահերթ ընտրություններ կլինեն 16/12/2024 20:12 Սևանում, Թալինում, Արթիկում ձյուն է տեղում 16/12/2024 19:54 Լեղաքարային հիվանդություն. Պատճառներ և բուժում 16/12/2024 19:38 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Հանրապետության փողոցում երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն․ Քաղաքապետարան 16/12/2024 19:22 Արցախից բերված մի բուռ հողն Անահիտը ինձ նվիրեց, իսկ ես խոստացա, որ այդ հողով Շուշիում միասին ծառ ենք տնկելու․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 16/12/2024 19:14 Սիրիայում ՀՀ դեսպանությունն այսօր վերսկսել է աշխատանքը