04/09/2009 13:35
«Օրանժ Արմենիա»-ն պարզաբանումներ է ներկայացնում
«Օրանժ Արմենիա» ընկերությունը պարզաբանումներ է ներկայացրել «Իմմոբիլիարե» ընկերության հետ կապված խնդրի շուրջ:
Համաձայն ընկերության հաղորդագրության, «Օրանժ Արմենիայի» և «Իմմոբիլիարե» ընկերությունների միջև երբևէ չի ստորագրվել անշարժ գույք գտնելու ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, հետևաբար «Իմմոբիլիարե» ընկերությունը և տարածքի սեփականատեր Վարդան Վարդանյանն իրենց գործարար հարաբերությունները չեն հիմնել պայմանագրի վրա, և հետագայում, փաստորեն, համաձայնության չեն եկել միջնորդավճարի շուրջ»:
«Օրանժ Արմենիա» ընկերությունից պարզաբանում են, որ «Իմմոբիլիարե» ընկերության դժգոհությունը կարող է պայմանավորված լինել միայն սեփականատիրոջ հետ ունեցած անհամաձայնությամբ: