04/09/2009 11:56
Ցոլակ Անանիկյանը դուրս մնաց պայքարից
Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 91 կգ քաշային կարգում չափազանց լարված պայքար ծավալվեց սլովակ Սանդրո Դիռնֆելդի և Հայաստանի ներկայացուցիչ Ցոլակ Անանիկյանի միջև: Այս մենամարտում վճռորոշ դարձավ առաջին ռաունդը, որը Դիռնֆելդն իր օգտին գրանցեց ընդամենը մեկ միավորի տարբերությամբ` 3:2 հաշվով: Մյուս ռաունդներում գրանցվեց ոչ-ոքի աւդյունք` 4:4, 4:4: Արդյունքում Դիռնֆելդը հաղթեց 11:10 հաշվով և պայքարից դուրս թողեց Ցոլակ Անանիկյանին: