05/09/2009 12:41
Միքայել Մկրտչյանը 5 հնարավորից 4,5 միավոր է վաստակել
Իտալական Ֆերմոյում ընթացող Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնակցում են 23 հայ շախմատիստներ: Հաշվետու տուրում հերթական հաղթանակը տոնեց Միքայել Մկրտչյանը: Նա այժմ հայ մասնակիցների թվում լավագույն արդյունքն ունի. 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր: Ընդհանուր առմամբ` մեր 23 շախմատիստներից 10-ը հաղթել են 5-րդ տուրում, իսկ 7-ը` ոչ-ոքի արձանագրել: Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Բաղդասարյանը, Մանուել Պետրոսյանը և Արման Պետրոսյանն իրենց ակտիվում 4-ական միավոր ունեն:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի ներկայացուցիչների ցուցանիշները:
Անուն, ազգանուն 1 2 3 4 5 Մ Խ
Սամվել Տեր-Սահակյան 1 0 1 1 1 4,0 Մ18
Հայկ Գ. Վարդանյան 0,5 1 0 1 1 3,5 Մ18
Դավիթ Գևորգյան 1 0 1 0 0,5 2,5 Մ18
Վահե Բաղդասարյան 1 1 1 0,5 0,5 4,0 Մ16
Ռոբերտ Աղասարյան 1 1 0,5 0,5 0,5 3,5 Մ16
Կարեն Հ. Գրիգորյան 1 1 1 0 0 3,0 Մ14
Արամ Պլուզյան 1 1 0 1 0 3,0 Մ14
Զոհրակ Ապրեսյան 1 0,5 1 0 1 3,0 Մ14
Տիգրան Հարությունյան 1 1 0,5 1 0 3,5 Մ12
Մանուել Պետրոսյան 1 0,5 1 1 0,5 4,0 Մ12
Արսեն Աղաջանյան 0 1 1 0,5 0,5 3,0 Մ12
Մարատ Մեժլումյան 0,5 1 0 0 0,5 2,0 Մ12
Արման Պետրոսյան 0 1 1 1 1 4,0 Մ10
Սուրեն Գեսյան 0 1 1 0 0 2,0 Մ10
Միքայել Մկրտչյան 1 0,5 1 1 1 4,5 Մ10
Սոնա Ասատրյան 0 1 0 0 0 1,0 Մ10
Միլենա Խորոտյան 0 1 1 0 1 3,0 Մ10
Սիրանուշ Ղուկասյան 0 1 0 0,5 1 2,5 Մ10
Քրիստինա Մաթևոսյան 0 0 1 1 0,5 2,5 Մ12
Սուսաննա Գաբոյան 0 1 0 1 0 2,0 Մ14
Արփի Ազիզբեկյան 0 1 0,5 0 1 2,5 Մ14
Աստղիկ Մեսելջյան 0 1 0 0,5 1 2,5 Մ16
Շուշաննա Սարգսյան 0 1 0 0 1 2,0 Մ18