05/09/2009 13:00
Հրաչիկ Ջավախյանը զիջեց Էվերտոն Լոպեսին
Իտալական Միլան քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Հրաչիկ Ջավախյանը մենամարտեց Էվերտոն Լոպեսի հետ: Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչը չկարողացավ զարգացնել մեկնարկային հաջողությունը և 3:10 հաշվով զիջեց մրցակցին: Առաջին ռաունդում գրանցվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Երկրորդ և երրորդ ռաունդներում Լոպեսը վստահ հաղթանակ տոնեց` առավելության հասնելով համապատասխանաբար 4:1 և 4:0 հաշիվներով:
Նույն քաշային կարգում Բելառուսի հավաքականի անդամ Վազգեն Սաֆարյանցը համառ պայքարում 12:14 հաշվով պարտվեց Դմիտրո Բուլենկովին: Առաջին ռաունդում Բուլենկովը հաղթեց 5:3 հաշվով: Երկրորդ ռաունդում Վազգեն Սաֆարյանցին հաջողվեց առավելության հասնել 6:4 հաշվով և վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Վճռորոշ երրորդ ռաունդում Բուլենկովը կրկին հաղթեց 5:3 հաշվով և հաջորդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեց: