Հերթական պարտությունն ընդգծում է ճգնաժամի պատկերը

07/09/2009 11:11

Հերթական պարտությունն ընդգծում է ճգնաժամի պատկերը


Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա 0:2 (0:1)

Հայաստան- Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Հրաչ Յագան, 74), Արարատ Առաքելյան (Վահագն Մինասյան, 66), Արման Քարամյան, Արտավազդ Քարամյան, Հենրիխ Մխիթարյան, Եղիա Յավրույան (Հովհաննես Գոհարյան, 46):
Բոսնիա և Հերցեգովինա- Նեմանյա Սուպիչ, Էմիր Սպաhիչ, Սաֆետ Նադարևիչ, Սանել Յահիչ, Սեյադ Սալիհովիչ, Ադմիր Վլադավիչ, Սամիր Մուրատովիչ (Միրալեմ Պյանիչ, 64), Էլվիր Ռահիմիչ, Սենիյադ Իբրիչիչ (Զլատան Բայրամովիչ, 83), Վեդադ Իբիշևիչ (Զլատան Մուսլիմովիչ, 67), Էդին Ջեկո:
Գոլերը` Սենիյադ Իբրիչիչ, 6 (0:1), Զլատան Մուսլիմովիչ, 73 (0:2):
Ք. Երևան, 05 սեպտեմբերի 2009 թ., «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Էրիկ Բրամհար (Հոլանդիա):
Օգնականներ` Պատրիկ Գերիտսեն (Հոլանդիա), Նիկոլաս Ջորջ Նիկի Սիբերտ (Հոլանդիա):
4-րդ պաշտոնյա` Ռիչարդ Լիեսվելդ (Հոլանդիա):
Տեսուչ` Քրիստակիս Սկապուլիս (Կիպրոս):
ՖԻՖԱ-ի պատվիրակ` Ստեֆանո Պուչչի (Իտալիա):
Զգուշացումներ` Գևորգ Կասպարով (33), Արտավազդ Քարամյան (58), Դարիո Դամյանովիչ (86), Հենրիխ Մխիթարյան (90+2):

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբում ստեղծված իրավիճակը բոսնիացիներին ստիպում էր մրցաշարային աղյուսակի հետնապահի` Հայաստանի հավաքականի հետ խաղում անպայման երեք միավոր վաստակել: Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին 12 միավորով ընթանում էր երկրորդ հորիզոնականում, իսկ երրորդ տեղում հանգրվանած Թուրքիայի ազգային թիմը, որն իր ակտիվում 8 միավոր ուներ, պետք է հյուրընկալեր էստոնացիներին: Մասնագետները չէին կասկածում, որ Թուրքիայի հավաքականը հաղթանակ կտոնի ոչ այնքան ուժեղ մրցակցի նկատմամբ, ուստի 4 միավորի տարբերությունը պահպանելու համար Բոսնիա և Հերցեգովինայի թիմը պարզապես իրավունք չուներ սայթաքել երևանյան խաղում:

Խաղը, սակայն, սկզբունքային էր նաև Հայաստանի հավաքականի համար: Իհարկե, ոչ այն առումով, ինչ ենթադրում էին բոսնիական լրատվամիջոցները, որոնք խաղի նախօրեին տեղեկություններ էին տարածել, թե Թուրքիայի ֆեդերացիան մտադիր է ֆինանսապես շահագրգռել հայերին, որպեզի վերջիններս խաղան միայն հանուն հաղթանակի: Դրական արդյունքը Հայաստանի ընտրանուն, որն այսօր հոգեբանական ճգնաժամ է ապրում, հնարավորություն կտար վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ, գտնել սեփական խաղը: Սա էր ամենակարևորը, որին պետք է ձգտեին մեր տղաները:

Խաղից առաջ երկու թիմերի ավագները, կապված ՖԻՖԱ-ի «Արդար խաղի համաշխարհային օրեր» տոնի հետ, հավաստեցին արդար մրցակցության սկզբունքներին իրենց հավատարմությունը: Հետաքրքիր է, որ հենց այս հանդիպումը համընկավ ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» տոնի հետ, և իր ելույթով Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն անուղղակիորեն հայտարարեց, որ իրենք հաղթանակի համար ուրիշների պարգևատրության կարիքը չունեն: Անկախ այն հանգամանքից, թե այդ հաղթանակը հետագայում ինչպիսի ազդեցություն կթողներ մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքի վրա:

Մարտավարությունը

Մոլդովայի հավաքականի հետ ստուգողական խաղում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աջ թևում թողել էր միայն Սարգիս Հովսեփյանին: Ազատելով աջ կիսապաշտպանի գոտին` մեր ընտրանու մարզիչը նպատակահարմար էր համարել հագեցնել կենտրոնը` ապավինելով Սարգիս Հովսեփյանի` գրոհներին միանալու և ժամանակին հետ քաշվելու կարողությանը: Ցավոք, փորձառու ֆուտբոլիստը, անկախ ձգտումների աստիճանից, որը, պետք է ընդգծել, միշտ էլ շատ բարձր է, արդեն 37 տարեկան է և ի վիճակի չէ նման ծանրաբեռնվածությամբ խաղալ ողջ հանդիպման ընթացքում: Այս անգամ Վարդան Մինասյանը հրաժարվել էր փորձարարությունից և կառուցել էր «լիարժեք թևեր»: Աջ կիսապաշտպանի դիրքում գործում էր Արման Քարամյանը, իսկ ձախ կիսապաշտպանի պարտականությունները կատարում էր նրա եղբայրը` Արտավազդ Քարամյանը: Կենտրոնում Հենրիխ Մխիթարյանն էր, ով միակ հարձակվողից` Եղիա Յավրույանից փոքր-ինչ հետ էր դիրքավորվել: Արարատ Առաքելյանն ու Արթուր Եդիգարյանը խաղում էին հենակետային կիսապաշտպանի դիրքում,իսկ պաշտպանական քառյակն աջից ձախ կազմել էին Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Ալեքսանդր Թադևոսյանը և Աղվան Մկրտչյանը: Ռոման Բերեզովսկու բացակայության պայմաններում դարպասի պաշտպանության գործն ստանձնել էր Գևորգ Կասպարովը:

Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչը հարձակողական մարտավարություն էր ընտրել` առջևի գիծ գործուղելով Էդին Ջեկոյին և Վեդադ Իբիշևիչին: Վերջինս պաշտպանական գործողությունների ժամանակ հայտնվում էր ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ հարձակվելիս վերածվում էր ընդգծված հարձակվողի: Կենտրոնում գործում էին Սենիյադ Իբրիչիչը, Սամիր Մուրատովիչը և Էլվիր Ռահիմիչը: Աջ թևում Ադմիր Վլադավիչն էր: Պաշտպանությունում դիրքավորվել էին Սանել Յահիչը, Սաֆետ Նադարևիչը, Էմիր Սպահիչը և Սեյադ Սալիհովիչը: Դարպասում տեղ էր գրավել Նեմանյա Սուպիչը:

Պետք է ասել, որ հարձակվելիս Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու եզրային բոլոր ֆուտբոլիստներն էլ միանում էին գրոհներին և դրանով իսկ անսպասելիության տարր մտցնում իրենց գործողություններում: Հասկանալի էր, որ ֆիզիկական տվյալներով հայ ֆուտբոլիստներին գերազանցող բոսնիացիները շեշտը դնելու են եզրային ճեղքումների` բարձրից գնդակն ուղարկելով տուգանային հրապարակ: Իսկ Հայաստանի հավաքականը պետք է ձգտեր իջեցնել գնդակը և կարճ ու արագ փոխանցումներով անակնկալի բերել մրցակցին:

Մեր ֆուտբոլիստներն արթանացան խաղակեսի վերջնամասում

Առաջին խաղակեսի հենց մեկնարկից պարզ դարձավ, որ մեր թիմի մարզչական շտաբը խաղացողներին առաջադրանք է տվել հեռահար հարվածներով անհանգստացնել մրցակցի դարպասապահին և ստիպել պաշտպաններին` ավելի շատ մտածելու թիկունքի մասին: Սական բոսնիացիների առաջին իսկ գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: Սենիյադ Իբրիչիչը գլխի հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն այն հետ մղվեց ուղղահայաց ձողափայտից, և Իբրիչիչը երկրորդ փորձով գրավեց մեր թիմի դարպասը: Ցավալի է, որ երկու դեպքում էլ մեր պաշտպանները հայտնվել էին սոսկ դիտորդի կարգավիճակում` չփորձելով խոչընդոտել Իբրիչիչին:

Հյուրերը շարունակում էին ճնշում գործադրել մեր ընտրանու պաշտպանական դիրքերի վրա: Արդեն 8-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Էդին Ջեկոն, իսկ 17-րդ րոպեին նրա հարվածից հետո պարզապես մարզական բախտը ժպտաց դաշտի տերերին. գնդակը հետ մղվեց ուղղահայաց ձողափայտից, և Գևորգ Կասպարովը հասցրեց որսալ այն հենց դարպասային գծի վրա:

30-րդ րոպեին Սենիյադ Իբրիչիչն անհատական անցումով ճեղքեց դաշտի տերերի պաշտպանությունը, մեն-մենակ մնաց Գևորգ Կասպարովի դեմ, հարվածեց, սակայն մեր թիմի դարպասապահը կարողացավ հետ մղել գնդակը:

Հայաստանի հավաքականին չէր հաջողվում գտնել դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհը: Ֆուտբոլիստները շարունակում էին հեռվից շեղ հարվածներ կատարել` լրջորեն չսպառնալով մրցակցի դարպասին, մինչդեռ հյուրերի գրոհներից մեկն անմեղ թվացող իրավիճակում կարող էր ավարտվել դարպասի նոր գրավմամբ. Ռոբերտ Արզումանյանն անվստահ խաղաց, գնդակը թողեց Գևորգ Կասպարովին, վերջինս ժամանակին դուրս չեկավ տեղից և ստիպված էր սեփական տուգանային հրապարակում խախտել խաղի կանոնները: Մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց մեր թիմի դարպասին, սակայն Էդին Ջեկոն չկարողացավ օգտագործել հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորությունը. նրա հարվածից հետո գնդակը սլացավ հորիզոնական դարպասաձողի վրայով:

Այս դրվագից հետո հայ ֆուտբոլիստները կերպարանափոխվեցին: 43-րդ րոպեին Արման Քարամյանի հաշվենկատ փոխանցմանը ժամանակին արձագանքեց Հենրիխ Մխիթարյանը, բայց դոնեցկյան «Մետալուրգի» ֆուտբոլիստի` գլխով կատարած հարվածի արդյունքում գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ խաղադաշտից: Մեկ րոպե անց Արման Քարամյանը հայտնվեց հարվածային դիրքում, բայց Նեմանյա Սուպիչն աչալուրջ էր: Քիչ անց Արտավազդ Քարամյանի հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին: Այնուհետև երկրպագուներն ականատես եղան անկյունային հարվածների անընդմեջ խաղարկման: Երրորդ անկյունայինը, սակայն, հայ ֆուտբոլիստները չհասցրեցին իրացնել. առաջին խաղակեսի ժամկետն արդեն սպառվել էր:

Արարատ Առաքելյանի բացակայության հետևանքները

Երկրորդ կեսի մեկնարկային ժամանակահատվածում մեր ֆուտբոլիստները շարունակում էին ակտիվ տեղաշարժվել և լուրջ խնդիրներ էին առաջադրում մրցակցի պաշտպանությանը: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը որոշեց ագրեսիվություն հաղորդել գրոհներին` Եղիա Յավրույանի փոխարեն ասպարեզ մտցնելով պարտության մտքի հետ երբեք չհամակերպվող Հովհաննես Գոհարյանին: Հիշարժան էր 56-րդ րոպեին Արտավազդ Քարամյանի հարվածը: Նեմանյա Սուպիչին հաջողվեց շեղել գնդակի ուղղությունը: 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը որոշեց իր վրա վերցնել խաղը, անհատական ճեղքումով ներխուժեց տուգանային հրապարակ և հարվածեց: Պաշտպաններից մեկը վերջին պահին կարողացավ փակել գնդակի ճանապարհը:

Հաջորդ գրոհն ավարտվեց Արարատ Առաքելյանի հեռահար շեղ հարվածով: Ցավոք, Արարատն այդ դրվագում վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը: Խաղադաշտից նրա հեռանալուց հետո Հայաստանի հավաքականի կենտրոնում խախտվեց հավասարակշռությունը, և հյուրերը, գործողությունների համար անհրաժեշտ տարածություն ստանալով, դաշտի այդ հատվածում սկսեցին իրենց ավելի վստահ զգալ: Եվ հենց առաջին գրոհն ավարտվեց Հայաստանի հավաքականի դարպասի գրավումով. ձախ թևից կատարված փոխանցումից հետո Զլատան Մուսլիմովիչը 73-րդ րոպեին գրավեց անպաշտպան մնացած դարպասը:

Վարդան Մինասյանը որոշեց արագ արձագանքել իրավիճակին և հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի փոխարեն ասպարեզ մտցրեց Հրաչ Յագանին, ով մեկ օր առաջ Հայաստանի երիտասարդական ընտրանու կազմում մասնակցել էր Շվեյցարիայի հասակակիցների հետ հանդիպմանը: Այլ կերպ ասած` մեր թիմը կենտրոնում մրցակցի խաղը «քանդող» ֆուտբոլիստներ այլևս չուներ…

82-րդ րոպեին, այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նրա` տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածից հետո Նեմանյա Սուպիչը գերազանց խաց ցուցադրեց` հրաշքով հանելով դեպի դարպասի հեռավոր անկյունը սլացող գնդակը:

Թիմը հոգեբանորեն ընկճված է

Հայաստանի հավաքականը մեկ միավորով շարունակում է եզրափակել աշխարհի 2010 թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Մեր թիմն առայժմ մեկ ոչ-ոքի է արձանագրել` 2:2 հաշվով ավարտելով էստոնացիների հետ երևանյան հանդիպումը: Ավելին` մեր թիմը չի կարողացել անել: Այս պահին, անկեղծ ասած, նույնիսկ տեսանելի չեն այն ուղիները, որոնք պետք է հանգեցնեն իրավիճակի փոփոխության: Զգացվում է, որ մեր ֆուտբոլիստներն ընկճված են, կորցրել են նախորդ ընտրական փուլում ձեռք բերած հաղթողի հոգեբանությունը: Հետխորհրդային տարածքի մյուս երկրներում ֆուտբոլը վերելք է ապրում, մինչդեռ հայկական ֆուտբոլը շարունակում է հետընթաց ապրել:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ