07/09/2009 15:47
Բելգիայի հավաքականն այսօր կժամանի Երևան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 9-ին կհանդիպի Բելգիայի ազգային ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին: Բելգիայի ազգային ընտրանին Երևան կժամանի այսօր երեկոյան և կհանգրվանի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի քարտուղարությունից:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Բելգիայի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում: Լրագրողները կարող են ներկա գտնվել մարզմանը միայն առաջին 15 րոպեի ընթացքում:
Նախախաղային մարզման ավարտից հետո «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆրանսուա Վերկոտերենի մամուլի ասուլիսը: