08/09/2009 16:25
Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀԲ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը և հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:
Զրույցի ընթացքում նրանք նաև անդրադարձան ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական և տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցեց նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: