08/09/2009 11:36
Լևոն Արոնյանը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին
Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց Ուկրաինայի ներկյայացուցիչ Սերգեյ Կարյակինին և 3 միավոր արդյունքով այժմ ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Լևոն Արոնյանի նկատմամբ առաջին տուրում տոնած հաղթանակից հետո ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը խաղային վերելք է ապրում և հաշվետու տուրում ոչ մի հնարավորություն չտվեց Ալեքսեյ Շիրովին: Այժմ Գրիշչուկը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3-4-րդ տեղերում հաստատված Կարյակինն ու Շիրովը 1-ական միավոր են վաստակել:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն Ալեքսեյ Շիրովն է: Ալեքսանդր Գրիշչուկը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ: