10/09/2009 10:57
Հովհաննես Դանիելյանը պարտվեց Սերդամբա Պուրևդորժին
Իտալական Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգը ներկայացնող Հովհաննես Դանիելյանը, ցավոք, քառորդ եզրափակչում դադարեցրեց ելույթները: Սերդամբա Պուրևդորժի հետ մենամարտում նա զիջեց 4:6 հաշվով և դուրս մնաց պայքարից:
Առաջին ռաունդում հայ մարզիկը կարողացավ ոչ-ոքի արձանագրել` 1:1 հաշվով: Մյուս երկու ռաունդներում, սակայն, նա պարտվեց միավորների նվազագույն տարբերությամբ` 1:2 և 2:3 հաշիվներով: Հաջորդ փուլ մտավ Մոնղոլիան ներկայացնող մարզիկը: