10/09/2009 17:13
Մեր հավաքականը վերջին տուրից առաջ երկրորդ տեղում է
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը չինական Նինբոյում տեղի ունեցող աշխարհի թիմային առաջնության 8-րդ տուրում նույնպես հաղթանակ տոնեց, այս անգամ` Չինաստանի երկրորդ թիմի նկատմամբ` 2,5:1,5 հաշվով: Էլինա Դանիելյանը սևերով պարտվեց Թան Ժյոնքյիին: Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց Վանգ Խիաոհուի հետ, իսկ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը համապատասխանաբար առավելության հասան Վանգ Յուի և Ժանգ Խիաովենի նկատմամբ:
Առաջատարը` Լեհաստանի թիմը, 1,5:2,5 հաշվով զիջեց Չինաստանի առաջին թիմին և այժմ հարցականի տակ է դրել մրցաշարում հաղթելու հնարավորությունը: Վրացուհիները 3:1 հաշվով առավելության հասան ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ, իսկ ռուսները նույն հաշվով պարտության մատնեցին վիետնամցիներին: Վերջին խաղում հաջողությունն ուղեկցեց ուկրաինական թիմին, որը 2,5:1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 11 միավորով միանձնյա գլխավորում է Չինաստանի առաջին թիմը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Լեհաստանի հավաքականները 10-ական միավորով ընթանում են 2-5-րդ հորիզոնականներում: Նրանց 9 միավորով հաջորդում է Լեհաստանի թիմը: Հնդկուհիներն իրենց ակտիվում 7 միավոր ունեն և արդեն դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից, թեպետ մրցաշարի մեկնարկից առաջ ֆավորիտների թվում էին: ԱՄՆ-ի ու Չինաստանի երկրորդ հավաքականները 6-ական միավոր ունեն, իսկ Վիետնամի թիմը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
9-րդ տուր
Հնդկաստան-ԱՄՆ
Հայաստան-Ուկրաինա
Ռուսաստան-Չինաստան-2
Չինաստան-1-Վիետնամ
Վրաստան-Լեհաստան