10/09/2009 15:21
Սամվել Տեր-Սահակյանը` Եվրոպայի չեմպիոն
Իտալական Ֆերմոյում ավարտվեց Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը, որին տարիքային տարբեր խմբերում մասնակցում էր նաև 23 հոգուց բաղկացած Հայաստանի հավաքականը:
Վերջին` 9-րդ տուրում տոնելով հերթական հաղթանակը` Սամվել Տեր-Սահակյանն իր միավորների թիվը հասցրեց 7,5-ի և հռչակվեց Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն: Մինչև 16 տարեկանների մրցաշարում Վահե Բաղդասարյանը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Աղասարյանը նույնպիսի ցուցանիշով հանգրվանեց 8-րդ տեղում:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում Միքայել Մկրտչյանը հաշվետու տուրում ցավալի պարտություն կրեց և 6,5 միավորով բավարարվեց 5-րդ տեղով: Տարիքային նույն խմբում Արման Պետրոսյանը 7-րդն է: Ի դեպ, նա նույնպես իր ակտիվում 6,5 միավոր ունի: