11/09/2009 11:32
Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին` ռևանշ վերցնելով առաջին տուրում նրանից կրած պարտության դիմաց: Սա Լևոնի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, և այժմ նա 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրիշչուկը կարողացավ պահպանել երկրորդ հորիզոնականը` օգտվելով այն հանգամանքից, որ Կարյակին-Շիրով մրցամարտում ոչ-ոքի է արձանագրվել: Նա իր ակտիվում 6 միավոր ունի: Սերգեյ Կարյակինը 5 միավորով հաստատվել է երրորդ հորիզոնականում, իսկ վերջին տեղը 2 միավորով զբաղեցնում է Ալեքսեյ Շիրովը:
5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Շիրովի, իսկ Գրիշչուկը` Կարյակինի հետ: