11/09/2009 12:33
Հայ մարզուհիները դուրս մնացին պայքարից
Այսօր Երևանում մեկնարկած ձյուդոյի երիտասարդական առաջնությունում պայքարի մեջ են մտել նաև աղջիկները: Ցավոք, մինչև 48 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանն առաջին իսկ գոտեմարտում զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Դերյա Սիբիրին:
Մինչև 52 կգ քաշային կարգում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Ասյա Լալազարյանը մեկնարկային փուլում պարտություն կրեց իսպանացի Արանչա Մարոտոյի հետ գոտեմարտում և դուրս մնաց պայքարից: Այսպիսով` Հայաստանի կանանց հավաքականն առայժմ վատ է մեկնարկել Եվրպայի առաջնությունում: Սպասենք մյուս մասնակիցների ելույթներին: