12/09/2009 11:15
Անդրանիկ Հակոբյանը մտավ եզրափակիչ
Միլանում տեղի ունեցող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանը մինչև 75 կգ քաշային կարգում ծանր պայքարում 4:3 հաշվով պարտության մատնեց վենեսուելացի Ալֆոնսո Բլանկոյին և մտավ եզրափակիչ: Իսկ սա նշանակում է, որ նա առնվազն արծաթե մեդալ է ապահովել, սակայն ուզում ենք հուսալ, որ հայ մարզիկն իր օգտին կգրանցի նաև եզրափակիչը և կհռչակվի աշխարհի չեմպիոն: ՉԷ՞ որ վաղուց այդպիսի նվաճում չենք ունեցել:
Հարկ է նշել, որ Անդրանիկ Հակոբյանն Ալֆոնսո Բլանկոյի նկատմամբ հաղթանակ տոնեց առաջին ռաունդում վաստակած միավորի շնորհիվ: Երկրորդ և երրորդ ռաունդներում մրցակիցները ոչ-ոքի արձանագրեցին` համապատասխանաբար 1:1 և 2:2 հաշիվներով:
Այսօր տեղի ունենալիք եզրափակիչ մենամարտում Անդրանիկ Հակոբյանի մրցակիցն է Ուզբեկստանի ներկայացուցիչ Աթոև Աբոսը: