12/09/2009 11:29
Միշա Ալոյանը` բրոնզե մեդալակիր
Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 7:8 հաշվով զիջեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Տուգստոգ Նյամբայարին և ստիպված է բավարարվել բրոնզե մեդալով: Հետաքրքիր է, որ առաջին ռաունդում Միշա Ալոյանն ակտիվ էր և հաղթանակ տոնեց 3:2 հաշվով: Սակայն, ինչպես երևում է, հենց առաջին ռաունդում նա լիովին բացահայտեց իր կարողությունները և մրցակցին հակախաղ գտնելու հնարավորություն ընձեռեց: Երկրորդ ռաունդում Ալոյանը պարտվեց 0:3, իսկ 3-րդում` 1:6 հաշիվներով: