12/09/2009 12:39
Ինդրեգ Պերտելսոն. «Երևանյան ստուգատեսը հրաշալի է կազմակերպված»
Սեպտեմբերի 11-13-ին Երևանում տեղի է ունենում Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Մասնակցում են 38 երկրների հավաքականներ: Մրցաշարը կազմակերպվել է բարձր մակարդակով, ինչի մասին են վկայում առաջնության մասնակիցների գնահատականները:
ԻՆԴՐԵԳ ՊԵՐՏԵԼՍՈՆ (Եվրոպայի ձյուդոյի միության սպորտի հարցերով տնօրեն).- «Աշխատանքի բերումով տասնյակ մրցաշարերի մասնակիցն ու ականատեսն եմ եղել: Երևանյան ստուգատեսը հրաշալի է կազմակերպված: Տանտերերը լուծել են բոլոր հարցերը (հյուրանոց, սնունդ, բուժսպասարկում, տրանսպորտ, կապ և այլն): Հաճույք է պատճառում նաև երևանցի մարզասերը: Այստեղ ծափահարում են լավ պատրաստված բոլոր վարպետներին, ոգևորում նրանց: Հայաստանում կարելի է անցկացնել ավելի բարձր մակարդակի մրցումներ:
ՊԱՎԵԼ ՅԱՏԻՆՈՎՍԿԻ (Բելառուս).- Միայն մարզահամերգային համալիրը, որտեղ անցկացվում է առաջնությունը, բավական է, որպեսզի մասնակիցները հարգեն ու գնահատեն հայ ժողովրդի մշակույթը: Կառույցն իր նմանը չունի աշխարհում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին և մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանին, քանզի նրանք ամեն բան արել են` առաջնությունը լավ անցկացնելու համար: Այստեղ նաև մրցավարներն են անկողմնակալ, ու առայժմ նրանցից դժգոհողներ չկան:
Հայաստանի հավաքականը լավ է նախապատրաստվել այս առաջնությանը: Պատահական չէ, որ առաջին օրը տանտերերի հաշվին գրանցվեց երկու բրոնզե մեդալ: