14/09/2009 11:32
Լևոն Արոնյանը նվաճեց «Մեծ սաղավարտը»
Բիլբաոյում տեղի ունեցած շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ժամկետից շուտ նվաճել էր հաղթողի կոչումը` վերջին տուրի պարտիան վերածելով ձևականության: Հաշվետու տուրում նա չձգտեց հաղթանակի, և դա հասկանալի է. դժվար է կենտրոնանալ խաղի վրա, երբ մրցաշարն արդեն ավարտել ես հաղթանակով: Եվ Լևոն Արոնյանը պարզապես ոչ-ոքի արձանագրեց Սերգեյ Կարյակինի հետ անցկացրած պարտիայում: Ալեքսեյ Շիրովն ու Ալեքսանդր Գրիշչուկը նույնպես ոչ-ոքի խաղացին:
Այսպիսով` մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորեց Լևոն Արոնյանը: Նրան հաջորդած Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել է 8 միավոր: Սերգեյ Կարյակինը 7 միավորով երրորդն է: Այս մրցաշարում հաղթանակի հաճույքը չվայելած Ալեքսեյ Շիրովը 3 միավորով հայտնվել է վերջապահի դերում: