14/09/2009 12:01
Խաղային վերջին օրը մեդալ չպարգևեց մեր հավաքականին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության խաղային վերջին օրը ասպարեզում հայտնվեցին Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Մինչև 100 և 100+ քաշային կարգերում հանդես եկած Արտուշ Մկրտչյանն ու Գոռ Խորոդյանը, ցավոք, իրենց առաջին իսկ մենամարտում պարտություն կրեցին, իսկ մինչև 90 կգ քաշային կարգում Կարեն Ջանոյանը թեպետ հաղթահարեց մեկնարկային փուլի արգելքը, սակայն այնուհետև պարտվեց և դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է մինչև 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը, իսկ մրցանակային երրորդ տեղ են գրավել մինչև 55 և 60 կգ քաշային կարգերը ներկայացնող Դավիթ Մկրտչյանը և Տիգրան Վարոսյանը: