17/09/2009 12:41
Գագիկ Ծառուկյանը գրքի հեղինակներին խրախուսեց 3 մլն դրամ գումարով
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում հրավիրված գիտխորհրդի նիստին մասնակցել է նաև ՀԱՕԿ-ի նախագահ, նույն ինստիտւտի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ծառուկյանը: Նիստը տեղի է ունեցել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով վերանորոգված դահլիճում, որը կրում է ինստիտուտի նախկին ռեկտոր Աղասի Չարչօղլյանի անունը: Ներկա էր նաև Չարչօղլյանի մտերիմ ընկեր ու բարեկամ Ֆադեյ Սարգսյանը: Վերջինս հայկական սպորտում ունեցած ավանդի համար պարգևատրվել է օլիմպիական ոսկե շքանշանով:
Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից պաշտոնական արարողությունից հետո Գ. Ծառուկյանը հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի երկրորդ դասարանի դասագրքի շնորհանդեսի ընթացքում ՀԱՕԿ-ի նախագահը գրքի հեղինակներին խրախուսել է երեք միլիոն դրամ գումարով, իսկ ուսանողներին միկրոավտոբուս է նվիրել:
Ավելացնենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով կվերանորոգվի և կկահավորվի ինստիտուտի ևս մեկ լսարան: