18/09/2009 16:26
Նախագահը զինվորական կոչումներ է շնորհել
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանգրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Պապիկի Բաղմանյանին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Զավենի Փայտյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Հանրապետության Նախագահի նույն օրվա այլ հրամանգրերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս Լյովայի Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Հենզրիկի Կարապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: