19/09/2009 14:02
Հայաստանի բանկային համակարգն առաջատար է
«Մենք նույնիսկ արձանագրել ենք 6 % բանկային պորտֆելի աճ», - հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը այսօր` Երևանի կենտրոնում տեղի ունեցած «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:
Նշենք, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքական և հասարակական էլիտայի ներկայացուցիչներ:
Միջոցառման կապակցությամբ իր ողջույնի խոսքում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը անդրադարձավ Հայաստանի բանկային համակարգի ներկա վիճակին:
Նա հայտնեց, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգը դարձել է առաջատար ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև՝ ԱՊՀ երկրների շարքում: