19/09/2009 12:46
Գաբրիել Սարգսյանը պարտվեց Էթյեն Բակրոյին
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեկնարկել է շրջանաձև կարգով անցկացվող շախմատային խոշոր մրցաշարը, որի 10 մասնակիցների թվում է նաև Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: Հայ գրոսմայստերն առաջին տուրում սևերով զիջեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Էթյեն Բակրոյին: Հետաքրքիր է, որ անցկացված մյուս 4 հանդիպումներից միայն մեկն է ավարտվել ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսել են Բարթ Միխելսը և Քրիշնան Սաշիկիրանը: Անտուանետա Ստեֆանովան սևերով պարտության է մատնել Յան Թիմանին, Աննա Մուզիչուկը` Դեյվիդ Հոուելին, իսկ Էմիլ Սուտովսկին առավելության է հասել Բարտոշ Սոչկոյի նկատմամբ:
Այսպիսով` առաջին տուրից հետո միանգամից 4 մասնակիցներ` Անտուանետա Ստեֆանովան, Աննա Մուզիչուկը, Էթյեն Բակրոն և Էմիլ Սուտովսկին, 1-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Բարթ Միխելսը և Քրիշնան Սաշիկիրանը կեսական միավոր են վաստակել, իսկ ևս 4 շախմատիստներ, այդ թվում` Գաբրիել Սարգսյանը, դեռ միավոր չունեն և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Էթյեն Բակրո (Ֆրանսիա)-Գաբրիել Սարգսյան (Հայաստան) 1:0
1.e4 e5 Nf3 Nc6 Nc3 Nf6 Bb5 Nd4 Bc4 Nxf3 gxf3 Bc5 Rg1 Nh5 d4 Bxd4 Ne2 d5 Bxd5 c6 Nxd4 cxd5 Rg5 exd4 Rxd5 Qb6 Rxh5 Be6 b3 O-O Bb2 g6 Bxd4 Qc7 Bf6 1:0: