21/09/2009 13:07
Արտաշես Անտոնյանի ոտքը կոտրվել է
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում կայացած «Միկա»-«Գանձասար» խաղում կապանյան թիմի ֆուտբոլիստ Արտաշես Անտոնյանը ծանր վնասվածք է ստացել: Աղվան Մկրտչյանի հետ խաղային դրվագում բախման արդյունքում կոտրվել է նրա ոտքը: Ճիշտ է` վիրահատությունը հաջող է անցել, սակայն մասնագետները դժվարանում են պատասխանել, թէ գյումրեցի այդ ֆուտբոլիստը, ով աչքի է ընկնում համառությամբ և պայքարին անմնացորդ նվիրվելու կարողությամբ, արդյոք կկարողանա՞ վերադառնալ խաղադաշտ: