21/09/2009 13:11
Հայաստանը` համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում
Հայաստանի պատանեկան հավաքականը (Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Գ. Վարդանյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Ռոբերտ Աղասարյան, Վահե Բաղդասարյան, մարզիչ` Տիգրան Նալբանդյան) սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Ախիսար քաղաքում կմասնակցի մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային պատանեկան Օլիմպիադային: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Ավելացնենք, որ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Հայրապետյանը հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 4-ը Արգենտինայի Մար դել Պլատա քաղաքում կմասնակցեն աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններին: