22/09/2009 11:36
Միհրան Ջաբուրյանն ու Միկոլա Այվազյանը` առանց պարգևների
Դանիական Հերնինգում տեղի ունեցող աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանը 0:2 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Լեբեդևին: Չնայած վերջինս կիսաեզրափակչում պարտություն է կրել թուրք Սեզար Ակգուլի հետ գոտեմարտում, վերջնարդյունքում, սակայն, բրոնզե մեդալի է արժանացել:
Այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Քյոնգ Յանգը, ով իր ճանապարհին ասպարեզից դուրս էր թողել նաև Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող Միկոլա Այվազյանին: Հայ մարզիկը, այնուամենայնիվ, բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել, սակայն այստեղ էլ չի կարողացել հաջողության հասնել: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կրասիմիր Կրաստանովի հետ գոտեմարտում նա պարտվել է 0:14 հաշվով: