23/09/2009 12:22
Մեդալ նվաճելու վերջին հնարավորությունն էլ չօգտագործվեց
Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող աշխարհի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առաքելյանը 1/8 եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Զալիմխան Հուսեյնովին: Քանի որ վերջինս հասավ մինչև եզրափակիչ, Արթուր Առաքելյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Այս փուլի շրջանակներում տեղի ունեցած առաջին գոտեմարտում հայ մարզիկը հաղթեց Տաջիկստանի հավաքականի անդամ Վիտալի Կորյակինին, սակայն հաջորդ` ճապոնացի Շոգո Մաեդայի հետ մարտում ստիպված էր ընդունել իր պարտությունը: Վճռորոշ գոտեմարտում Մաեդան զիջեց Ուզբեկստանի նեկայացուցիչ Դիլշոդ Մանսուրովին:
Ավելացնենք, որ այս քաշային կարգում հաղթող է հռչակվել ռուսաստանցի Բեսիկ Կուդուխովը: Ադրբեջանցի Զալիմխան Հուսեյնովը տիրացել է արծաթե մեդալի: