23/09/2009 16:09
Բաբկեն Մելիքյանը` «Միկայի» գլխավոր մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչ «Միկա» ակումբը հայտնվել է լուրջ խնդրի առջև: Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը «B» կարգի արտոնագիր չունենալու պատճառով չի կարող զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը: Ստեղծված իրավիճակն ակումբի ղեկավարությանն ստիպել է Սամվել Դարբինյանին հաստատել խորհրդատու-մարզչի պաշտոնում, իսկ գլխավոր մարզչի պարտականություններն այսուհետ կկատարի Բաբկեն Մելիքյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին «Միկա» ակումբից: